Ամո՛թ բոլոր նրանց, ովքեր կատարում են այս ապօրինի հրամանները. Ամստերդամ

Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը անդրադարձել է Մայր Աթոռում այսօր տեղի ունեցածին՝ հետևյալ դիտարկմամբ. «ՀՀ իշխանությունների այսօրվա վարքագիծը հստակորեն փաստում է, որ Փաշինյանն այլևս դուրս է օրենքի շրջանակներից։ Նա ոչ միայն հանդես է գալիս որպես օրինազանց, այլև, դատելով ամենից, մտադիր է ոտնահարել ինչպես եկեղեցական կանոնները, այնպես էլ Հայաստանի Սահմանադրությունը։

Ես հետևում եմ այս ամոթալի իրադարձություններին և իմ լիակատար զորակցությունն եմ հայտնում Մայր տաճարում գտնվող իմ բարեկամներին։
Հստակեցնեմ՝ կառավարության գործողությունները հակասում են Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածին և ամբողջությամբ դուրս են թե՛ Հայաստանի ներպետական օրենսդրության, թե՛ միջազգային իրավունքի տիրույթից։

Ամո՛թ բոլոր նրանց, ովքեր կատարում են այս ապօրինի հրամանները»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031