Առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ:
ԱՄՆ դաշնային դատարանն ապրիլի 8-ին Միացյալ Նահանգների վարչակազմին պարտավորեցրել է վերականգնել The Associated Press (AP) գործակալության թղթակիցների և լուսանկարիչների մուտքն Օվալաձև աշխատասենյակ և Սպիտակ տան որոշ այլ հարկաբաժիններ, ինչպես նաև նախագահական ինքնաթիռ՝ պետության ղեկավար Դոնալդ Թրամփի մասնակցությամբ միջոցառումներին:
Լրատվամիջոցի տվյալներով՝ խոսքը 2022 թվականին ԱՄՆ նախկին վարչակազմի կողմից Ուկրաինային սահմանակից երկրներ ուղարկված 20 000 հոգուց բաղկացած խմբավորման կեսի մասին է:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալը գործընկերոջը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանից հետաքրքրվեց, թե, օրինակ, եթե թոշակառու ընտանիքը գույքահարկը չի վճարում, ի՞նչ կարող է լինել։
Շատ օրինակներ կբերեմ, որ այդպես չի աշխատում, հատկապես համայնքապետի ընտրություններից առաջ ու հետո
#ՀԻՄԱ. ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ. #ՈՒՂԻՂ
Զինվորականները Ռազմական ակադեմիայում պատվի են առնում ու խոնարհվում գլխավոր դատախազի առաջ
Դիմում եմ բոլոր լրատվականներին` լինեն իշխանամետ , թե՞ հակաիշխանական
Գույքահարկի հավաքագրումը բավականին տպավորիչ է՝ 2024 թ. կազմել է 22 մլրդ դրամ. փոխնախարար
Վերջին շրջանում մի քանի դիտարկումներով անդրադարձել եմ Նիկոլի կողմից նիհիլիզմի դասական դրսևորումներին, որոնք կիրառվում են պետական համակարգում և ստանում են քաղաքական տարբեր ձևակերպումներ։
Կենտրոնում 1926 թվականին կառուցված տան գույքահարկը տարեկան կազմելու է 350-360 հազար դրամ. Ավետիսյան
«Ադրբեջանական տարածքի հայկական օկուպացիան թույլ չի տվել Հարավային Կովկասին զարգանալ որպես քիչ թե շատ ինտեգրված տարածաշրջան, իսկ մենք դրա հնարավորություններն ունեինք», – այսօր Բաքվում, ADA միջազգային ֆորումի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Գոնե կասեցրեք օրենքը, որ բեռը մարդկանց համար անտանելի չդառնա. Թադևոս Ավետիսյան
Ըստ մամուլի հրապարակումների՝ «կրթվողների ատամանը» օրերս ասել է, թե «պատերազմը իմ օրոք չի եղել, ե´ս եմ եղել պատերազմի օրոք»։
Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել Ադրբեջանին փոխանցված ականապատ դաշտերի տեղամատյանների ճշգրտությունը։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով ադրբեջանական կողմի պահանջներին, այն է՝ տրամադրել ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ։
Խարկովում վիրավորվել է 2 մարդ, քաղաքի երեք շրջաններում հրդեհներ են բռնկվել։
Հաշվի առնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաճախակի և հրահրող հարձակումները Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Իսրայելի վրա, զարմանալի չէ, որ թուրքերի ճնշող մեծամասնությունն այդ երկրներին համարում է իրենց ամենամեծ թշնամիները: Սա լուրջ հարց է, քանի որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, արևմտյան ռազմական դաշինքի մաս է կազմում:
Հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:
Շուրջ 8 ամիս է անցել, սակայն իրավապահ համակարգը դեռ քննում է Արագածոտնի մարզպետի մասնակցությամբ միջադեպի գործը
Թե ո՞ւմ հովանավորությամբ, ջանքերով եւ/կամ հորդորով է «ՋեյԼո»-ն գալիս Հայաստան, պարզ չէ. մնում է միայն սպասել
Եկամտահարկի պրոգրեսիվ դրույքաչափի համահարթեցումը, որի հետևանքով շատից՝ շատ, քչից՝ քիչ սկզբունքն էապես խախտվեց և եկամտահարկի հարկման ռեժիմից սոցիալական կոմպոնենտը ուղղակի բացառվեց, չեղարկվեց, այս փոփոխությունով որևէ կերպ չի կարող լուծված համարվել։
Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) հայաստանյան մենահամերգը պետք է կայանար 2023 թվականի սեպտեմբերի 23-ին, սակայն այն հետաձգվեց
Երեկ Մատենադարանում իշխանական զույգը «Կրթությունը նորաձեւ է» շարժման հերթական շոուն էր անում, որին մասնակցում էր նաեւ «Հրապարակի» լրագրող Սյուզան Սիմոնյանը:
Չնայած Գյումրիում կրած պարտությանը, ՔՊ-ում արված վերլուծությունների արդյունքում եկել են եզրահանգման, որ վատ արդյունք չեն տվել՝ նախորդ ընտրությունների համեմատ մոտ 10 հազար ավել ձայն են հավաքել:
Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ վստահության կառուցման քայլերը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում «Նոր աշխարհակարգի ճանապարհին» համաժողովի ժամանակ:
Արդեն, իսկ հրապարակված բազմաթիվ լրագրողական հարցախույզեր ու սոցիոլոգիական հարցումներ կան, որտեղ մեր շատ հայրենակիցներ, պարզ ու շիտակ քաղաքացիներ, ազնվորեն ընդունում են, որ 2018-ին մոլորվել են
Այս վարույթի հիմքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի դիմումն է:
Կրթվելը նորաձեւ է» արշավի շրջանակներում Աննա Հակոբյանն ապրիլի 12-ին լինելու է Սյունիքում՝ Մեղրիում
Իրենց նամակում կոնգրեսականներն ընդգծել են ԱՄՆ-ի ներգրավվածության անհրաժեշտությունը՝ կանխելու հետընթացը խաղաղության գործընթացում և ճնշում գործադրելու, որպեսզի Ադրբեջանն ազատ արձակի հայ գերիներին։