
Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանն անհատական ԵԱ-ում կիսում է 2-3 տեղերը

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:
Լիլիթ Մկրտչյանը 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 8 հնարավորից ունի 6.5 միավոր և կիսում է 2-3-րդ հորիզոնականները:
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանն ունի 5.5 միավոր և գտնվում է 11-րդ հորիզոնականում:Կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանն ունի 5 միավոր:
Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանն ունեն 4.5 միավոր:
Առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ: