Եթե թոշակառուն գույքահարկը չի վճարում, ի՞նչ է լինելու. համայնքը կարող է միջոցներ կիրառել

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանից հետաքրքրվեց, թե, օրինակ, եթե թոշակառու ընտանիքը գույքահարկը չի վճարում, ի՞նչ կարող է լինել։

«Համայնքը, համայնքի ղեկավարը չի տալիս արտոնություններ և ուղղակի չի վճարում, ի՞նչ է տեղի ունենալու այս դեպքում»,- հետաքրքրվեց Հովիկ Աղազարյանը։

Պատասխանելով հարցին, Արման Պողոսյանն ասաց՝ եթե թոշակառու ընտանիքը գույքահարկը չի վճարում, ապա տվյալ դեպքում համայնքն իրավունք ունի կիրառել պարտավորության կատարումն ապահովող միջոցներ, վիճարկել դատական կարգով, հարկադիր կատարման ծառայության միջոցով, տույժեր հաշվարկելով։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930