Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կիրակի օրը հայտարարել է, որ երկրի զինված ուժերի կարողություններն ու հրթիռները, ժողովրդական միասնության հետ մեկտեղ, պարտության են մատնել Իսրայելին վերջին 12-օրյա ագրեսիայի ընթացքում, հայտնում է Mehr-ը։
Այսօր՝ հուլիսի 13-ին, Արարատի մարզի Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց որպես անհետ կորած որոնվող երեխային հայտնաբերել են Արարատի մարզի Զովաշեն գյուղի «Գետափ» հանգստյան գոտու տարածքում։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը շարունակում է նստացույցը Ազատության հրապարակում, և այսօր ժամը 20:30-ից 23:00-ը Խորհրդի անդամները հասանելի կլինեն ակտիվ համախոհների հետ քննարկման ու վաղվա գործողությունների ներկայացման համար:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:
Ի լրումն նախորդ պաշտոնական հաղորդագրության՝ տեղադրում ենք այն խցի և սանհանգույցի լուսանկարները, որտեղ պահվում են կալանավորված անձը և նրա երեխան։
Այսպիսի պայմաններում հսկիչները պատուհաս են դառնալու քաղաքացիների ու ընդհանրապես ուղևորների համար։ Ամեն քայլափոխի կարող են կանգնեցնել տրանսպորտը, ստուգումներ անել, քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկել, նույնիսկ ձերբակալել ու տանել ոստիկանության բաժիներ։ Հերթական պատժիչ ջոկատներն են ստեղծում՝ քաղաքացիներին ահաբեկելու ու պատժելու համար։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ թեմաների, անդրադարձ է արվել նաև հայ-ադրբեջանական բանակցություններին։
Տեղեկացնում ենք, որ Ազատության հրապարակում շարունակվում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նախաձեռնած նստացույցը։
«Այսօր մենք միասին ձևավորում ենք մի ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը։ Սա գաղափարների փոխանակման լավագույն հարթակն է՝ միասին կառուցելու թափանցիկ, արդար և շահառուների համար հասանելի հարկային միջավայր»,- նշել է ՊԵԿ նախագահը։
Ներքին գործերի նախարարությունը շաբաթներ առաջ տեղեկացրել էր՝ կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների խնդրին լուծում տալու նպատակով ինտենսիվ քննարկումներ են իրականացրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, Քննչական կոմիտեի ու Կենտրոնական բանկի գործընկերների հետ, որոշվել է քաղաքացիների պարտավորությունները բանկերի նկատմամբ համապատասխան պայմանագրի կնքմամբ սառեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը։
Հուլիսի 3-ին խորհրդարանը 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն 2025 թվականի հուլիսի 14-15-ը կայցելի Վաշինգտոն, հայտնում է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ
3 ամսով կալանավորված Լիանա Հարությունյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է:
Իտալիայի Լացիո քաղաքի վարչական դատարանը թույլատրել է UniCredit-ին սկսել Banco PM-ի ձեռքբերման գործընթացը: Դրա համար վարկային կազմակերպությունը պարտավոր է ամբողջությամբ դադարեցնել Ռուսաստանում բոլոր գործունեությունը։
ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Արեն Մկրտչյանը և Արսեն Թորոսյանը շրջանառության մեջ են դրել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին մի նախագիծ, որն ավելի շատ նման է գովազդի և ըստ էության կիրառման խնդիր ունի։
Ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը դարձավ 46 տարեկան։ «Free Armenian Hostages» նախաձեռնությունն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել
Մասնավորապես, ըստ նրա, 1990-ական թվականներից ի վեր Ռուսաստանին խոստացել են ՆԱՏՕ-ն չընդլայնել դեպի արևելք: Սակայն, ինչպես նշել է Ռուսաստանի առաջնորդը, արևմտյան երկրները «ստել են, խաբել՝ ձևացնելով, թե նման բան տեղի չի ունեցել»:
Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս եկավ բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության եզրափակիչ:
Արդեն 2 ժամ է շարունակվում են որոնողական աշխատանքները, որին միացել են առաջին իսկ պահից հանգստյան գոտու աշխատակիցները, մեծ թվով քաղաքացիներ, ովքեր ժամանել էին հանգստի գոտում իրենց հանգիստ անցկացնելու, բայց ներգրավված են երեխայի որոնողական աշխատանքներին։
Ի պատասխան կալանավորված անձ Լիանա Հարությունյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանի՝ հայտնում ենք, որ պնդումներն այն մասին, թե «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մոր և մանկան համար նախատեսված խցում տաք ջուր չի եղել, չեն համապատասխանում իրականությանը։ Խցում եղել է տաք ջուր նաև գիշերային ժամերին, ինչը հաստատել են կողքի խցերում երեխաների հետ բնակվող մայրերը։
Այսօր՝ 13.07.2025 թ., վաղ առավոտյան այցելել եմ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ՝ տեսնելու Լիանա Հարությունյանին։
Կրկին փաստում ենք, որ, ինչպես արձանագրել էինք մեր նախորդ հայտարարություններում, ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն։ Այս մասին նշվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի տարածած հայտարարության մեջ:
Եթե վերջերս ձեր երեխան ձեզ մոտ վազել է մի փոքրիկ մորթոտ խաղալիքով, որի անունը դժվար է արտասանել՝ Լաբուբու, և հայտարարել է, որ «դա իրեն պետք է շա՜տ շուտ», մի անհանգստացեք․ դուք մենակ չեք։ Այս տարօրինակ անունով խաղալիքը դարձել է գլոբալ տենդենց և արդեն միլիոնավոր մարդկանց է «կապել» իրեն։
Բնավ պատահական չէ, որ հայերեն գրերի տարածմանը վերաբերող աղբյուրներում հանգամանորեն խոսվում է նաև Հայոց Արևելից կողմանց գավառների մասին։ Կորյունը վկայում է, որ Մեսրոպ Մաշտոցը Հայոց Արևելից գավառներում ոչ միայն գիր ու դպրություն էր տարածում, այլև զբաղվում էր քարոզչական գործով։ Հենց այստեղ` Արցախի Հաբանդ գավառի Ամարաս գյուղաքաղաքում, ըստ ավանդության, Մեսրոպ Մաշտոցը հիմնադրել է առաջին հայկական դպրոցներից մեկը։
Լրատվամիջոցի տեղեկություններով քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Սարմեն Թ.ն է։
Իրանը չի շտապում իր միջուկային ծրագրի շուրջ չկշռադատված բանակցություններ սկսել, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Մոնտենեգրոյի կառավարությանը և ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ։
«Բացի իմպիչմենտից, ոչ միայն այլ օրակարգ չկա, այլև դրա մասին խոսակցություն էլ չկա։ Ենթադրենք՝ իմպիչմենտի գաղափարը լավը չէ, իսկ ո՞րն է լավը։ 2021թ․ հայրենիք փրկողի դեմքով ասել՝ կրելու ենք, չկրել, գնալ, նստել ԱԺ-ում, դա՞ է լավը։ Պրոֆեսիոնալ անուղղելի սուտասանին, անամոթ մարդուն՝ Նիկոլին, հարց տալը ու դա քաղաքական գործունեություն ձևակերպելը ոչ միայն բարոյական չէ, այլև հոգեկան առողջության հետ կապված հարցեր է առաջացնում»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը:
«ԽՍՀՄ–ի փլուզումից հետո Արևմուտքը թքած ուներ Ռուսաստանի պետական ռազմավարական շահերի վրա և ցանկանում էր աշխարհաքաղաքական առավելությունների հասնել Ռուսաստանի նկատմամբ»,– ասել է Պուտինը «Ռոսիա 1»–ի լրագրող Պավել Զարուբինին։