Բաժիններ՝

Բանտախցում փորլուծության պատճառով ախտահարվել է երեխայի մաշկը

Այսօր՝ 13.07.2025 թ., վաղ առավոտյան այցելել եմ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ՝ տեսնելու Լիանա Հարությունյանին։

Լիանան մինչ այս պահը դեռ շոկի մեջ է։ Իր լարված վիճակին գումարվել է նաև ամբողջ գիշերվա ընթացքում երեխայի անքնությունը կապված երեխայի փորլուծության հետ:

Փորլուծության պատճառով ախտահարվել է երեխայի մաշկը:

Լիանա Հարությունյանը բանտախցում զրկված է երեխային տաք ջրով լվանալու հնարավորությունից, քանի որ բանտախուցը չունի տաք ջուր և տաք ջուրապահովող սարք:

Լիանա Հարությունյանի պաշտպան

Զարուհի Փոստանջյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս