ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի և նախորդ օրը ակտիվիստի և ավագանու անդամի կողմից վարչական շրջանի աշխատակազմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։
Հուլիսի 10-ին Աբու Դաբիում տեղի է ունեցել Ալիև-Փաշինյան հանդիպումը, որը տևել է մոտ 5 ժամ. օրակարգային գլխավոր հարցերից մեկը եղել է «Զանգեզուրի միջանցքի» բացումը:
Մեզ էշի տեղ են դնում, Ռուսաստան 3-րդ երկրից ներկրված ծաղիկ են ուղարկել. բոլորիս կալանավորեք, պրծնենք
Ըստ էության, փորձ է արվում գտնել Սյունիքի աստիճանական նվաճումը ենթադրող այդ ծրագրի իրականացման այնպիսի տարբերակ, որը չառաջացնի հայերի դիմադրությունը և մատուցվի որպես ինքնիշխանության բարձրացում «հերթական բարիք»։
«Որ այսպես գնա՝ ոչ ոք ոչ մի բան չասի, լուծում չտա, պետք է ուրիշ բան մտածենք։ Չգիտենք՝ ում դիմենք, մեր հետ ոչ մեկ կապի դուրս չի գալիս, բայց իրենք տեսնում են, չէ՞, թող իրենք գան մեր հետ խոսեն, ասեն՝ լավ կլինի, 3 օրից կլինի, 5 օրից, 10 օրից կլինի»,-այսօր ծաղկավաճառների և ծաղկեգործների բողոքի ակցիայի ժամանակ նշեց իրավիճակից դժգոհող ջերմոցատերերից մեկը՝ նշելով, որ 60 հազար բույս կա իր ջերմոցում, որը տարվա կտրվածքով երկու անգամ է բերք տալիս։
«Մեկ շաբաթ է՝ արդեն 38-40 աստիճան շոգին ամեն օր հսկայական վնասներ ենք կրում։ Չգիտեմ՝ գյուղնախարար է, ով է, ամեն օր խնդրում ենք, բողոքի ակցիաներ ենք անում, որ գան՝ մեր հարցերին պատասխան տան։ Խաբում ասում են՝ հիվանդություն է, բայց չի կարա ամբողջ Հայաստանում լինի»,-ծաղկեգործների և ծաղկավաճառների բողոքի ակցիայի ժամանակ ասաց ջերմոցատեր Բագրատ Մարուքյանը՝ նշելով, որ ծաղկեգործությամբ զբաղվում է 2015թ․ և առաջին անգամ է նման խնդրի առաջ կանգնել։
5 տարի ծաղկի արտահանմամբ զբաղվող Արմեն Ասլանյանը ծաղկավաճառների բողոքի ակցիայի ժամանակ նշեց, որ օրը 100 հազարից ավելի ծաղիկ են դեն նետում։
Վահագն Խաչատուրյանն Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորել է Էմանուել Մակրոնին
Էսօր աչքովս ընկավ Ռուբիկ Հակոբյանի գրառումը, որտեղ իմպիչմենտի գործընթացը ներկայացվում է որպես «ավանտյուրա», իսկ դրա նախաձեռնողները՝ որպես մանիպուլյատորներ, ովքեր իբր միայն ցանկանում են թիրախավորել ընդդիմադիր ուժերին։
Հուլիսի 13-ին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կուղարկի լրացուցիչ զենք, այդ թվում՝ Patriot ՀՕՊ համակարգեր, որոնց համար կվճարի Եվրամիությունը:
Ելիսեյան պալատում այսօր նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Քաղաքագետ, վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ստամբուլում, Աբու Դաբիում և այսօր արդեն Բրյուսելում տեղի ունեցող հանդիպումներն ու բանակցությունները համարում է նույն շղթայի տարբեր օղակներ։ 168․am-ի հետ զրույցում նա մտահոգությամբ արձանագրեց, որ այդ հանդիպումների հետևանքով ոչ հեռու ապագայում Հայաստանը առերեսվելու է սեփական տարածքով թուրքական ճանապարհ, ադրբեջանցի բնակիչներ ունենալու խնդրի հետ։
#ՀԻՄԱ. ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ. ԷՋՄԻԱԾՆԻ ԶՎԱՐԹՆՈՑ ԹԱՂԱՄԱՍԻ ՋԵՐՄՈՑԱՏԵՐԵՐԻ ԿՈՉԸ. #ՈւՂԻՂ
«ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը նշում է, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ վարչապետ Շմիհալը պաշտոնաթող կլինի, և նրան փոխարինող են փնտրում։
Նիստում որոշում է կայացվել դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները` անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով։Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՋՕԸ-երի 2024 թվականի գործունեության տարեկան արդյունքները և 2025 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ հարցեր։ Քննարկվել են ՋՕՆ-երի կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու վերաբերյալ այլ հարցեր։
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նշել է, որ առաջիկայում պատրաստվում է այցելել Հայաստան` ավելի առարկայական քննարկելու համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները:
Մեր մեծագույն բարդույթը էլիտար ճգնաժամն է․ «հասկանանք», «սպասենք», «թույլ տանք» բառերի պերմանենտ տիրաժավորումն էս ազգի համար պատուհաս է դարձել։
2015թ. համեմատ Հայաստանի ԷՎԻ-ն փոքր-ինչ աճել է (ինչպես երկրների ճնշող մեծամասնության դեպքում), սակայն գրանցվել է վարկանիշային դիրքի 5 հորիզոնականով նահանջ։ Պատճառն այն է, որ Հայաստանի առաջընթացն ավելի դանդաղ է եղել, քան երկրների մեծ մասինը. 2015-2025թթ. ժամանակահատվածում ԷՎԻ-ի համաշխարհային միջին մեծության աճը՝ 3.7 միավոր, շուրջ 1.5 անգամ ավելի է եղել, քան Հայաստանի ԷՎԻ-ի աճը (2.5 միավոր)։
Հայաստանը նվիրված է Եվրոպական միության կողմից աջակցություն ստացող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, ինչը շատ ամուր հիմք է Երևանի ու Բրյուսելի հարաբերությունների հետագա զարգացման համար։
Ընկերությունը հայտնել է, որ վերջին տարիներին քիչ ներդրումներ էր անում կենտրոնական և արևելյան Եվրոպայի շուկայում, սակայն այժմ կշարունակի կենտրոնանալ հենց այդ շուկայի վրա
Դմիտրի Բիկովի նկատմամբ հետախուզում է հայտարարել քրեական հոդվածով։
Հանդիպման արդյունքներով ընդունվել է մամուլի համատեղ հաղորդագրություն
Պիստորիուսը նաև հայտարարել է, որ Գերմանիան չունի հնարավորություն Ուկրաինային տալու Patriot զենիթահրթիռային համակարգեր՝ ի լրումն այն երեքի, որոնք արդեն ուղարկվել են 2023-2024 թվականներին: Նա նշել է, որ Գերմանիայում մնացել է ընդամենը վեց այդպիսի համակարգ:
Շատ կուզեի խոսել սահուն հայերենով, պատմել հորս մասին, բայց խոսում եմ Մշո բարբառով. Տաթևիկ Կարապետյան
Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, երկրի ղեկավարությանը և իմ գործընկեր պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ Ազգային տոնի կապակցությամբ։
«Կարծում եմ՝ Ադրբեջանը դադար է տվել գործընթացին, ինչը կապված է Սյունիքով անցնող կոմունիկացիաների հետ, որպեսզի իրեն ոչ թե երթուղիներ տրամադրվի, այլ «միջանցք»։ Տավուշում սահմանազատման գործընթացը պետք է ավարտվեր ապրիլին, բայց ինչպես տեսնում ենք՝ գործընթացում դադար է տրված, և դա, կրկնում եմ, եղել է Ադրբեջանի կողմից»,- ընդգծեց Կարեն Ղազարյանը
Երկու երկրի պատվիրակությունների միջև բանակցությունների վեցերորդ փուլը նախատեսված էր հունիսի 15-ին Մասկատում, սակայն Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո բանակցությունները չեղարկվել են։
Հուլիսի 5-14-ը Արաբական Միացիալ Էմիրությունների Դուբայ քաղաքում տեղի ունեցած Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է արծաթե մեդալի և երեք գովասանագրերի:
Ապրիլի 16-ին Գերագույն ռադան 15-րդ անգամ քվեարկել էր ռազմական դրությունը և զորահավաքը մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու օգտին:
Ես դաշնակցականի փաստաբան եմ, ունեմ օրինական զենք. իմ գլխին էլ կարող են սարքել. Սերգեյ Հարությունյան