ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Մոնտենեգրոյի կառավարությանը և ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Մոնտենեգրոյի կառավարությանը և ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ։

Արտաքին քաղաքական գերատեսչությունը X-ի իր միկրոբլոգում հրապարակված ուղերձում նշել է. «Սրտանց շնորհավորում ենք Մոնտենեգրոյի կառավարությանը և ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ:

Հայաստանը բարձր է գնահատում Մոնտենեգրոյի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունները և ակնկալում փոխշահավետ համագործակցության հետագա խորացում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031