
Թուրքիան ուշադրությամբ հետևում է Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված խաղաղ բանակցություններին. Էրդողան

Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական բանակցություններին։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ X-ի էջում տեղեկությունը հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ թեմաների, անդրադարձ է արվել նաև հայ-ադրբեջանական բանակցություններին։
«Էրդողանն ասել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է ադրբեջանա-հայկական խաղաղ բանակցություններին, որոնք սկսվել են Աբու Դաբիում կայացած երկխոսությամբ։ Նա նշել է, որ Անկարան շարունակելու է աջակցել Հարավային Կովկասում տևական անդորր հաստատելու ջանքերին»,– ասված է հաղորդագրությունում: