Բաժիններ՝

Վիճաբանություն՝ Բջնի գյուղում. կա վիրավոր. «Դեպի ճամբար» ճանապարհահատվածում հայտնաբերվել են արնանման հետքեր

Երեկ՝ հուլիսի 12-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բջնի գյուղի «Դեպի ճամբար» հատվածում վիրավոր քաղաքացի կա։

Այս մասին տեղեկացնում է Shamshyan. com-ը:

Լրատվամիջոցի տեղեկություններով քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Սարմեն Թ.ն է։

Քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 20:10-ի սահմաններում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Կոլյա Մ.-ն Բջնի գյուղի 1-ին փողոցում՝ դեպի Հրազդան քաղաք ընթանալիս, իրեն պատկանող «Nissan» մակնիշի ավտոմեքենայի մեջ իր մոտ եղած դանակով հարվածել է Սարմեն Թ.-ին։
Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս