Խոր վշտով և ծանր սրտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Մասիսի Բժշկական Կենտրոնի վաստակաշատ մանկաբույժ, երկարամյա փորձառու մասնագետ, մեծ սեր և հարգանք վաստակած բժիշկ Սուվարյանը։
Հունգարիան Սերբիայի հետ քննարկել է երկու երկրի միջև նավթամուղի կառուցման հարցը ռուսական նավթի մատակարարումների համար. քննարկումներին մասնակցել են նաև Ռուսաստանի ներկայացուցիչները: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն:
Երեկվանից համացանցում տարբեր օգտատերեր իրենց ֆեյսբուքյան էջերում կիսվում են Երևանի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի գրառմամբ, որտեղ նա կիսվել է Նիկոլ Փաշինյանի գրառմամբ՝ «Վեհարանը կաթողիկոսից ազատելու» վերաբերյալ, և գրել, թե «պատրաստ» է։
Իսրայելի կողմից աս-Սուեյդայում և Դամասկոսում սիրիական կառավարական թիրախների վրա հարձակումները միակ միջոցն էին՝ դադարեցնելու Սիրիայի դրուզների «կոտորածը»։ Այս մասին X միկրոբլոգում գրառում է կատարել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ կարևորություն է տալիս Զանգեզուրին։ Ցանկանում է պահ առաջ այդ գիծը պատրաստել ու օգտագործել թե Ադրբեջանի և թե տարածաշրջանի համար։
Հարավային Կովկասում Երևան-Բաքու բանակցային ակտիվ գործընթացներին զուգահեռ՝ էլ ավելի են սրվում Մոսկվա-Բաքու հարաբերությունները: Ադրբեջանի իշխանություններն առիթը բաց չեն թողնում Ռուսաստանի ուղղությամբ սուր հայտարարություններ ու քայլեր նախաձեռնելու համար: Իսկ Ռուսաստանում շարունակվում են ազգությամբ ադրբեջանցի գործիչների դեմ քրեական գործերն ու հետախուզումները, որոնք իշխանությունները բացատրում են բացառապես իրավական պատճառներով:
Բրիտանական The Times թերթը հանդես է եկել այն պնդմամբ, որ Չինաստանում կայանալիք տոնակատարության ժամանակ հնարավոր է երեք հաղթանակած երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը։
Կողմերը կարևորել են Հայաստանի և Վրաստանի բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև երկու հարևան պետությունների իրավապահ մարմինների սերտ ու արդյունավետ համագործակցությունը։
ԱՄՆ հատուկ բանագնացը Լիբանան է ժամանել հուլիսի 20-ին՝ տեղեկանալու Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարի պահպանման մասին: Երկու շաբաթվա ընթացքում սա Բարաքի արդեն երկրորդ այցն է Լիբանան:
Վերջին տարիներին տեսել ենք՝ ինչ է նշանակում «հանուն ՀՀ»-ի․ «Մեր ձև»-ը ի բարօրություն 3 մլն մարդու է
Արդյունքում կսահամանափակվի ՄԱԿ-ի և նրա գործընկերների՝ Գազայում անվտանգ և արդյունավետ տեղաշարժվելու կարողությունը, ինչպես նաև «մարդասիրական օգնության հասանելիությունը, երբ դրա կարիքն ամենաշատն է»։
Christian Solidarity International (CSI) իրավապաշտպան այլ կազմակերպությունների հետ միասին, որոնք հանդես են գալիս կրոնական ազատության պաշտպանությամբ, դիմել է Հայաստանի կառավարությանը՝ կոչ անելով դադարեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացվող հալածանքները։
Ռուսական որոշ աղբյուրներ արդեն արձագանքել են Ալիևի՝ ռուսական կոորդինատներից հրաժարվելու որոշմանը՝ նշելով. «Ադրբեջանը որոշել է «ապրել» միջազգայի կոորդինատների համակարգի համաձայն, որքան հեռու դրանցով կարող է գնալ»:
Նշենք, որ անտառային հրդեհների հետևանքով արդեն տարհանվել է շրջանի երկու թաղամաս:
Ինքնաթիռի վթարի պատճառը դեռևս հայտնի չէ։
Գրող-հրապարակախոս Լիա Ավետիսյանի խոսքով՝ Առաքելական եկեղեցու և հոգևոր դասի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի սկսած գրոհը նրա սեփական նախաձեռնությունը չէ. քրիստոնեության դեմ աշխարհով մեկ գնում է կատաղի պայքար, որը Հայաստանում իրականացվում է կարգալույծ նախկին քահանաների ու Նիկոլ Փաշինյանի ղեկավարմամբ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 2 վարորդները և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոտնձգությունների պատճառով հայերը կարող են հեռանալ Հայաստանից այնպես, ինչպես երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունների պատճառով հեռացել են Ղարաբաղից, կարծում է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
Իրանն այս պահին չի պլանավորում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման վերաբերյալ բանակցությունների հերթական փուլ անցկացնել ԱՄՆ-ի հետ:
Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը պաշտոնական այցով այսօր ժամանել է Վրաստան։ Նա արդեն հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գելա Գելաձեի հետ։
Մեղադրողը Միրզոյանի ծեծի գործը չի ուզում բացահայտել,այլ հաստատել Թորգոմ Ասատրյանի մեղադրանքը. պաշտպան
Եթե ԵՄ-ն հարցին մոտենա ռազմավարական ու հեռատես դիրքերից, ապա այդ ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկելու ճանապարհին որևէ խոչընդոտ չի լինի
Հայհոյել և ավազանի անունով կոչել Վեհափառ Հայրապետին հայհոյանք է Սուրբ Հոգու դեմ։ Տեր Հիսուս շատ խիստ զգուշացնում է, որ բոլոր մեղքերը կներվեն, բայցի Սուրբ Հոգու դեմ հայհոյանքից։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքուն փաստաթղթեր է պատրաստում միջազգային դատարաններ ներկայացնելու համար՝ Ակտաուի մոտակայքում AZAL ինքնաթիռի կործանման գործով։
Կայքի տեղեկություններով` այսօր` ժամը 12:50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն տեղեկություններ են ստացվել, որ օդանավակայանի թռիչքուղու սպասատեղիում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է:
Թուրքիայի նախագահ Ռեջե Թայիփ Էրդողանը չճանաչված ՀԿԹՀ կատարած այցից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին, որի ընթացքում անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»:
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
Եկա լողի և պարապելու, ասացին՝ փակ է, ամեն ինչում քաղաքական երանգ կա. Reebok-ի հաճախորդ
Ադրբեջանի հոգևոր առաջնորդը նամակ է գրել Եկեղեցիների համաշխարհային խորհրդին ընդդեմ Հայոց Եկեղեցու՝ ակնհայտորեն օգտագործելով Հայոց Եկեղեցու դեմ ՀՀ վարչապետի նախաձեռնած ու նրա կողմից ղեկավարվող արշավի ուղերձները՝ վիճարկելով Հայոց Եկեղեցու հեղինակությունը և վարկաբեկելով հոգևորականների նույն բառապաշարով անգամ, ինչ անում է ՀՀ վարչապետը:
Այդ ամենը կուղեկցվի «փարիսեցիներից եկեղեցին ազատելու» ու «սիրո ու համերաշխության» կոչերով։