Ամենայն հայոց կաթողիկոսին Վեհարանից հեռացնելու և վերջինիս պաշտոնազրկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և ծրագրվող գործողությունները ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ իրականացնելու նախապատրաստություն են։
Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքը X-ում գրել է, որ իրենք «չեն ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությանը և հայտարարում են, որ ԵՄ-ին նրա անդամակցության գործընթացը փաստացի կասեցված է մինչև արդար ընտրությունների անցկացումը»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն է։
Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է եռապատկել ETIAS համակարգի շրջանակում ԵՄ երկրներ ճանապարհորդելու թույլտվության վճարը՝ դրա համար սահմանելով 20 եվրո։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
«Ռոսսելխոզնադզորն» արգելել է Հայաստանի տարածքով երրորդ երկրներից ծաղիկների ներկրումը` դրանցում կարանտինային օբյեկտների հայտնաբերման պատճառով։
Ռուս խոշոր գործարարները ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած քաղաքական և տնտեսական անկայունության պատճառով այժմ Եվրոպայի փոխարեն ներդրումային նախապատվությունը տալիս են Հեռավոր և Մերձավոր Արևելքին։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Շվեյցարիայի բանակը կոչ է արել տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին և ստարտափներին օգնել պատերազմական դարաշրջանի բունկերները վերածել ժամանակակից պաշտպանական կենտրոնների։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
«Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Վեհափառը կշարունակի մնալ կաթողիկոս` անկախ այն բանից, թե որտեղ է նստած՝ Վեհարանում, թե Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում։ Նա օծյալ և ազգընտիր Կաթողիկոս է, և Փաշինյանի կողմից նրան հեռացնել հնարավոր չի լինելու,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ շարունակելով,- Ալիևը բարձրաձայն խոսում է […]
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Պոլյակ Իմրեի և Վարգա Յանոսի անվան վարկանիշային մրցաշարում 97 կգ Հայկ Խլոյանը դարձել է արծաթե մեդալակիր:
Ասում է՝ մարդիկ չեն ուզում իրենց տղաները բանակում ծառայեն, փող են տալիս ազատում են, փախցնում են, որովհետև աչքները տեսածից է վախենում… Ցավով ակնարկում է՝ 44-օրյա պատերազմից հետո նահատակված հերոսներին, որոնց մասին այլևս չեն խոսում: Եվ դա շատ վատ է:
Իրավիճակն, ըստ Կաբանովի, նոր կետի է հասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հրապարակային ելույթից հետո, որում, ինչպես պնդում է փորձագետը, նա բացահայտորեն հակառուսական հռետորաբանություն է ցուցադրել և աջակցություն է հայտնել «Ռուսաստանի թշնամիներին»։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 24-ից մեկնարկում է ՀՀ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը:
168․am-ի հետ զրույցում տնտեսագետը զարմանքով անդրադարձավ ՀԷՑ-ում կառավարման անարդյունավետության, քաղաքացիներին պատճառված անհանգստության մասին իշխանավորների մտահոգությանը՝ նկատելով, որ հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություն կա, որից թեև դժգոհությունն աճում ու աճում է, բայց որևէ քայլ իշխանությունների կողմից չի ձեռնարկվում։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտայի գլխավորած պատվիրակությանը։
Օրեր առաջ Համաշխարհային տնտեսական համաժողովը (ՀՏՀ, World Economic Forum) հրապարակեց իր «Էներգիայի արդյունավետ վերափոխման խթանում» ամենամյա զեկույցների շարքի 2025թ. տարեկան զեկույցը։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից:
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն տեղյակ է հարձակումների մասին և սերտորեն համագործակցում է դաշնային և մասնավոր գործընկերների հետ, հուլիսի 20-ին գրել է The Washington Post-ը, որը միջադեպի մասին առաջինն է հաղորդել։ ։
Ուժեղ քամու հետևանքով ընկած ծառերը վնասել են միջին և ցածր գազատարներ, ինչի պատճառով հուլիսի 21-ին՝ ժամը 15:10-ից, դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան և Գայի փողոցների գազասպառողների, ինչպես նաև Ակունք բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Հրազդանի բնակիչ 33-ամյա երիտասարդը հուլիսի 17-ին ներկայացել է Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։
ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը կրոնագետ, սոցիոլոգ և փիլիսոփա Վարդան Խաչատրյանն է:
Մեկնարկել է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի (թափուր տեղերի) մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունման գործընթացը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը ելույթ է ունեցել թուրքական ներխուժման 51-ամյակի կապակցությամբ Նիկոսիայի նախագահական պալատում կազմակերպված միջոցառմանը՝ ուղերձներ հղելով Կիպրոսի խնդրի և դրա լուծման հեռանկարների վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «Euronews-ը։
Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը ներկայացնում է իր նոր նախագիծը՝ «ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ․ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ», որը նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել ՀԱԵ պատմության, ընթացիկ գործունեության և հեռանկարի խնդիրներին, ինչպես նաև ցույց տալ, որ այդ՝ մեր հասարակության համար էական հարցերը հնարավոր է արծարծել բանիմաց փաստարկների հիման վրա հենվող ռացիոնալ քննարկումների միջոցով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին հրապարակայնորեն հայտարարել է իր հետևորդների հետ Վաղարշապատ քաղաքի կենտրոնական հրապարակում հավաք կազմակերպելու և Մայր Աթոռի նկատմամբ հերթական ոտնձգությունը նախաձեռնելու մասին։
Ինդոնեզիայում լաստանավի վրա բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է մահացել։ 568 մարդ ողջ է մնացել։ KM Barcelona VA լաստանավը երթևեկում էր կանոնավոր երթուղով։ Դեպքը տեղի է ունեցել Թալիզե և Բիարո կղզիների միջև։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանի ճակատագրական սխալների գինը վճարում է հայ ժողովուրդը:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հերքել է տարածվող լուրերը, թե ծաղիկ արտահանող տնտեսվարողներն այլ երկրներից ծաղիկներ են ներմուծում Հայաստան ու դրանք վերաարտահանում Ռուսաստան։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։