Այսօր ես կստորագրեմ մի շարք պատմական գործադիր հրամաններ, որոնք կսկսեն Ամերիկայի ամբողջական վերականգնումը: Այս մասին հունվարի 20-ին երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հունվարի 20-ին տեղի կունենա ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ Պաշտոնական Անկարան մտադիր է Թրամփի կառավարման շրջանում լուծել այն հարցերը, որոնք չեն հաջողվել լուծել Ջո Բայդենի նախագահության շրջանում։
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջիկա հանդիպումից, որը նախատեսված է հունվարի 21-ին Մոսկվայում։
«Բարի գալուստ տուն»,- ասաց Ջո Բայդենը՝ դիմավորելով Դոնալդ Թրամփին:
«Մեր փոխնախագահ Արմեն Աշոտյանը մոտ 2 տարի է՝ կալանքի տակ է, չի կարողանում շփվել իր հետևորդների հետ, բայց նա վառ օրինակ է, թե մեզ վրա կալանավորումներն ու ռեպրեսիաներն ինչպիսի հետևանք են թողնում. մենք երբեք չենք լռելու, և մեզ չեն վախեցնելու ռեպրեսիաներով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Fastex-ը ստացել է «Թվային ֆինանսական ակտիվներ» (Virtual Financial Assets – VFA) 4-րդ դասի արտոնագիր Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի (Malta Financial Services Authority – MFSA) կողմից։ Լիցենզավորման գործընթացում MFSA-ն ուսումնասիրել է Fastex-ի գործունեության վերաբերյալ ծավալուն տվյալներ, ներառյալ՝ ֆինանսական կայունությունը, ռիսկերի գնահատումը, կորպորատիվ կառավարման սկզբունքները, ինչպես նաև կառուցվածքային և գործառույթային մի շարք առանձնահատկություններ։
Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն մտադիր է դիմել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ կապված Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում այդ երկրի հավաքականի մարզիկներին տրված անորակ մեդալների հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի քարտուղար Մուրադ Ֆարզալիևը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Առայժմ այս խնդիրը հայտնաբերվել է մեր երկու մարզիկների մեդալներում, հետաքննության արդյունքներից հետո բողոք կներկայացվի ՄՕԿ-ին»,- […]
Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի պարտականությունները։
Հերթական սուբյեկտը, որին Սրբուհի Գալյանը ցանկանում է տեսնել Արդարադատության նախարարությունում, Վահան Չարխիֆալակյանն է, որին Գալյանը Բադասյանի մեկ այլ ՊԵԿ-ի կադրի՝ Պետիկ Մկրտչյանի նշանակման ձախողումից հետո փոխնախարարի առաջարկ է արել:
Ռուսաստանցի հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի մեքենայում հայտնաբերվել է կնոջ դի՝ կտրող-ծակող առարկայով պատճառված վնասվածքներով, հայտնում է News.ru-ն:
Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, շնորհավորելով Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել է նաև, որ իրենք ողջունում են ԱՄՆ նոր նախագահի՝ Ռուսաստանի հետ կապերը վերականգնելու մտադրությունը։
Վարակաբանի խոսքով՝ մետապնևմավիրուսը մարդկությանը հայտնի է դեռևս 2001 թվականից և շրջանառվում է ձմեռ-գարուն ժամանակահատվածում:
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի երդմնակալության արարողությունը։
Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականին կազմել է 2,53 միլիարդ դոլար՝ 2023 թվականի համեմատ աճելով 5,4 տոկոսով, հայտնել է Վրաստանի վիճակագրական ծառայությունը։
Պատժամիջոցները խոչընդոտ չեն դարձել Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի կնքման համար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Այս ուժը բացահայտ հայտարարում է՝ ես թուրքի լաքեյն եմ, բացահայտ ասում է՝ եկել եմ, որ Հայաստանը ոչնչացնեմ. հիմա էլ հանգիստ հայտարարում են, որ տալու են Ոսկեպարը, այն Ոսկեպարը, որը 2021 թվականի ընտրություններին 90 տոկոսով գնաց և ընտրեց Փաշինյանին»,- ասաց Զոհրաբյանը՝ ընդգծելով՝ Փաշինյանը սպասվող հանձնումներին ընդառաջ հանրության զգոնությունը թուլացելու համար է մեկնարկել իր ընտանեկան անճաշակ և ցածրորակ ու տգետ փոդքաստները։
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մամուլի ծառայությունից։
Արտաքին գործերի նախարարությունն իր ենթակայության տակ գտնվող «Դիվանագիտական դպրոց» ՊՈԱԿ-ին այս տարի ևս աստղաբաշխական դրամաշնորհ է տրամադրել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։
Հունվարի 18-ին, երբ դրանից մեկ օր առաջ՝ հունվարի 17-ին, Բաքվում մեկնարկել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրապարակեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարներին (Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին, Իլհամ Ալիև) հասցեագրած իր նամակը՝ թվագրված 21.11.2024, որում Արցախի հերոսը կոչ էր անում կարգավորել արցախահայերի Արցախ վերադարձի հարցը և ապահովել նրանց անվտանգությունը ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն:
«Վրացական երազանք»-ի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին, ում լեգիտիմությունը չեն ճանաչում 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմադիր կուսակցությունները, հասարակության զգալի մասը, միջազգային գործընկերները, ներում է շնորհել 613 դատապարտյալի։
Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահական նստավայր՝ շնորհավորելու երկրի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Հանդիպման անցկացման կոնկրետ վայրը և ժամը հայտնի կդառնան ավելի ուշ»,- նշվում է ՀՖՖ-ի հաղորդագրությունում:
Հունվարի 17-ին Բաքվի դատարանում մեկնարկել է Բաքվում պահվող 23 գերիներից 15-ի, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանիան, հետևելով ամուսնու օրինակին, թողարկել է սեփական մեմքոինը: ԱՄՆ առաջին տիկնոջ կրիպտոարժույթը կոչվում է $MELANIA: Ըստ CoinMarketCap-ի, $MELANIA-ի մեկ մեմքոինն այժմ կարելի է գնել 0,03 դոլարով:
Վրաստանի պետական հատվածի աշխատողները շարունակում են լքել պաշտոնները. ըստ aliq.ge-ի՝ այս անգամ պաշտոնը լքելու մասին են հայտնել Արչիլ Ջավելիձեն և Ռևազ Կակուլիան:
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ, սպասվում է, որ նա կստորագրի մի շարք գործադիր հրամաններ, որոնց մասին նա բազմիցս խոսել է:
Նիկոլ Փաշինյանից ակնկալիքներ չունեմ, մոտ 2 ամիս առաջ մենք հանդիպել ենք նրա հետ, որևէ նորմալ արձագանք չեղավ մեր հարցերին, միայն ասաց՝ «մինչև խաղաղության պայմանագիրը չլինի, մենք որևէ բան չենք կարող անել գերիների հետ կապված»։ Անձամբ եմ Փաշինյանից լսել, որ պայմանագրում կետ կա, որը վերաբերում է գերիներին, չնայած իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասել են, որ պայմանագրում գերիների հետ կապված կետ չկա։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ նպատակը պետք է լինի ոչ թե կարճատև զինադադարը, այլ երկարատև խաղաղությունը՝ հիմնված այդ տարածաշրջանում բնակվող բոլոր ժողովուրդների օրինական շահերի հարգանքի վրա։
«Տարաբնույթ շահեր կան, ու մանավանդ այն պարագայում, երբ ՀՀ-ն որևէ պրետենզիա չունի, ինչո՞ւ պետք է մյուսները վատամարդ դառնան։ Նաև գիտեմ, որ ընդդիմադիր պատգամավորներին շատ հաճախ միջազգային հանդիպումների ընթացքում հենց այդպես էլ հակադարձում են, թե՝ եթե ձեր պետությունն այդ ուղղությամբ ոչինչ չի անում, ի՞նչ եք ակնկալում մեզնից»։