
«Անկասկած, ողջունում ենք»․ Պուտինը՝ Ռուսաստանի հետ կապը վերականգնելու՝ Թրամփի ցանկության մասին

Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, շնորհավորելով Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել է նաև, որ իրենք ողջունում են ԱՄՆ նոր նախագահի՝ Ռուսաստանի հետ կապերը վերականգնելու մտադրությունը։
«Տեսնում ենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահը և նրա թիմի անդամները հայտարարություններով են հանդես գալիս՝ ցանկություն հայտնելով վերականգնել Ռուսաստանի հետ ուղիղ կապը, որն ընդհատվել է ոչ թե մեր մեղքով, այլ ԱՄՆ հեռացող վարչակազմի։
Լսել ենք նաև Թրամփի հայտարարությունը, որում նա պատրաստակամություն է հայտնել անել անհրաժեշտը՝ երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու համար։
Անկասկած, մենք ողջունում ենք այս տրամադրվածությունը և շնորհավորում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ»,- ասել է Պուտինը։