«Գերմանիայի ընտրությունները ցույց տվեցին մեզ համար կարևոր մի բան… Սերժ Սարգսյանի վերադարձն անհրաժեշտություն է». Լևոն Նազարյան
ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը գրում է. «Անգելա Մերկելն, ով Գերմանիայի ամենաերկար կառավարած կանցլերներից է, այսօր հայտարարել է, որ. «իր սիրտն արյունաքամ է լինում, տեսնելով Սաքսոնիայում ընտրության արդյունքները»։ Հասկանալու համար կարճ ասեմ` Սաքսոնիայում «ՔՊ֊ն» եկավ իշխանության ու ձգտում է ֆեդերատիվ իշխանության։ Չգիտեմ ՔՊ֊ին ովքեր էին լիբերալ համարում… բայց թալանը հետ բերելու, «Արցախը Հայաստան է ու վերջ» կարգախոսները` նույն ուլտրաաջ, ծայրահեղական, պոպուլիստական խաչմերուկն է, դրա համար էլ, որպեսզի շարունակեին լիբերալ խաղալ, գոռում էին, որ «իզմ»֊եր չունեն։
AfD֊ն հայտարարում է, որ պատրաստվում է վերադառնալ գերմանական մառկին ու դուրս գալ եվրոյի զոնայից։ Դա նույնն է ասենք, որ սովետական Ռուսաստանը դուրս գար ռուբլու զոնայից կամ ԱՄՆ֊ն դուրս գա դոլարի ծածկույթից։ Հուզական ֆոնի վրա իշխանության եկած` վերջիններս պլանավորում են զիջել Գերմանիայի աշխարհաքաղաքական ազդեցությունը և դա չեն անելու ի հօգուտ Ռուսաստանի։ Եվրոն` դա ոչ միայն նույն գերմանական մառկն է, իր աշխարհաքաղաքական փաթեթավորման մեջ, այլ նաև աշխարհի ամենակայուն արժույթներից մեկը։
1999թ.-ին մառկը եվրոյի կոնվերտացնելու համար կար երեք լուրջ հանգամանք` 1. Ցյուրիխի Բանհոֆշտրասեյի տակ պահվող կայզերական ոսկին, 2. 1945թ.-ի ապրիլին, ողջ արևելյան Եվրոպայից թալանված նացիստների ոսկու ռեզերվը և 3. Խորհրդային մարդկանց` բանկից անհետացած ավանդները։ Բանը նրանում է, որ ФРГ֊ն ԽՍՀՄ թիվ 1 կրեդիտորներն էր, իսկ ԽՍՀՄ փլուզումով նրա արտաքին պարտքը չի ջրվել, այլ բաժանվել է շահառուների միջև։ Երբ 1992թ.֊ին ֆունդստերլինգը ենթարկվեց խոշոր արժեզրկման, պարզ դարձավ, որ Գորբաչովի ձեռամբ ստեղծվող նոր «եվրոպական տան» տերը լինելու է, ոչ թե Բրիտանիան, այլ Գերմանիան։
Նկարում 2016թ.֊ի ապրիլի 6֊ն է, հենց այս օրը Հայաստանում «ход» տրվեց նույն ականջահաճո պոպուլիզմը։ Ապրիլյան պատերազմի ավարտից երկու օր անց, հենց այս այցի ընթացքում, ՀՀ երրորդ նախագահ, ԱՀ հերոս Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ մենք կռվել ենք 80֊ականների զենքով…նպատակը մեկն է. 2016թ.֊ին Գերմանիան նախագահում է ԵԱՀԿ֊ում և անհրաժեշտ է նրա լոյալությունը սահմանային հետաքննիչ մեխանիզմերի ներդրման համար… դրանից հետո, Նիկոլին առաջինը շնորհավորած ռուսական կլանները մեր կուսակցության արծիվը հեռուստաեթերով համեմատում են 3֊րդ ռեյխի արծվի հետ… ավելի ուշ Երևանում տեղադրվում է Գարեգին Նժդեհի արձանը։
Ով չգիտի, ասեմ, որ Գերմանիան Հայաստանի երկրորդ տնտեսական գործընկերն է, ավելի ճիշտ «էր»…էս էլ ասեմ, թող գաղտնի չմնա` Գերմանիան անձամբ էր վարում Հայաստանի կրթության ու գիտության արդիականացումը Բոլոնիան գործընթացի շրջանակներում, որի արդյունքում հնարավոր եղավ փրկել մայրենի լեզվով բարձրագույն կրթություն ունենալու կայսերական շռայլությունն…իսկ այսօր, արդեն նախարարի աթոռի հասած` ԾԻԳ֊ում աշխատած որոշ դեմքեր` լուռ վնաս էին հասցնում ու ինֆորմացիոն հոսքեր կազմակերպում…դրա համար կրթության արդիականացման երկրորդ տրանշը կորավ` եկած 2018թ.֊ի աշնանն, որով ավագ դպրոցի կրթության բովանդակությունը պետք է համապատասխանեցվեր…գործող փոխնախարարի տնից քեշով 500հազար դոլար գողացան…հա մոռանալու էի, Սպարտակնա բոլորիդ բարևում։
Բացի նրանից, որ Մերկելը նաև Գերմանիայի առաջին կին կանցլերն էր, վերջինս նաև եղել է կոմերիտական… իսկ լինել կոմերիտական նշանակում է ունակ լինել դրսևորելու նաև բարձր աստիճանի սոլիդարություն… դա դաստիարակության ու պատրաստվածության մի բարձր աստիճան է, որին կոմերիտական չլինելով` հասու եմ դարձել Աիդա Օնիկովնայի շնորհիվ, միակ մարդու, ում կյանքում որպես շեֆ եմ ընկալել… կոմերիտական է եղել նաև ՌԴ նախագահը։ Օգտվելով այս հանգամանքից` Մերկելն որոշում է ավելի խորացնել Գերմանիայի եվրոպական ազդեցությունն ու ուղիղ գազ գնել ՌԴ֊ից առանց ուկրաինական տարանցման… բայց գործարքի համար անհրաժեշտ էր միջնորդ։ Հայրենի Արցախում, կոմերիտական է եղել նաև Սերժ Սարգսյանը… ի՞նչ եք կարծում, կարո՞ղ էր արդյոք նա հանդիսացած լինել այն կամուրջը, որը կապում էր ՌԴ֊ն ու Գերմանիան բալթիկ ծովի հատակով…
Շատ տարօրինակ տեսք ունի Նիկոլ Փաշինյանի վարած ԵՄ անդամակցման քաղաքականությունը…2022թ.֊ին, ուկրաինական պատերազմի նախօրեյին չեղարկվեց GSP+, որը մեզ գերմանացիք նվեր էին տվել, հենց նկարում պատկերված բանակցությունների օրը, CDU֊ի, որի անդամ է Մերկելը և որը մեր կուսակցության խոշորագույն գործընկերն է, փաստացի հիմնադրամ հանդիսացող «Konrad Adenauer»֊ը փակվեց անհասկանալի պատրվակով։ Հայաստանի լավագույն կրթության նախարար, գիտությունն ու կրթությունը փոշիացումից փրկած Արմեն Աշոտյանը հայտնվում է կալանքի տակ ցանկացած անպատեհ առիթներով, Եվրոպան տիրապետող ու հասկացող բոլոր կադրերն անխտիր հետապնդման տակ են։
Տեսնելով Հայաստանի գլխին պոպուլիստների ձեռքով բերված աղետները, բնականաբար Անգելա Մերկելի սիրտը, ինչպես ինքն է բնորոշում, սկսում է «պայթել»…առհասարակ մենք ու գերմանացիք մի կարևոր նմանություն ունենք` լինելով գերռացիոնալ ու գերպրագմատիկ, առանց դիմադրության տրվում ենք հուզական մանիպուլյացիային, այդպես նացիզմը հյուսիսից, Սաքսոնիայով ներմուծվեց երրորդ Ռեյխ, նույնպես էլ` ոչ մի թիզականությունը հյուսիսի ու արևմուտքի որոշ շրջանակներից ներմուծվեց Հայաստան ու սկսեց իր հունձքը 2016թ.֊ի ապրիլի 6֊ից սկսած։
Էս աշխարհում, եթե կա մի ազգ, որ ամենաշատն է օգտվել ռուս֊գերմանական դաշինքից, ապա դա մենք ենք, օգտվել ենք ավելի շատ քան իրենք` միասին վերցված։ AfD֊ի հաղթանակով ռուսները թող շատ չոգևորվեն, որովհետև ինչքան էլ իրենց ականջահաճո խոսքեր հնչեն, իրենք էլ հո լավ գիտեն, որ աշխարհակալ Անգլիան քնած չէ…Գերմանիայի թուլացումն ավտոմատ ՌԴ֊ի դիրքերի ուժեղացման չի բերելու։ Ուղղակի անգլիացիք, Բալթիկայով կմտնեն Լեհաստան` նոր ձևավորվող ու իրենց նախագծած բազմաբևեռ աշխարհակարգում սեփական մակրոզոննան ձևավորելու համար։ Ռուսներին թվում է, որ եթե Գերմանիայի դիրքերը թուլանան, իրենք Եվրոպայում գերակա տեղեր կստանան, այնպես, ինչպես թվում էր, որ եթե Սերժ Սարգսյանի իշխանությունը թուլանա, իրենք` իրենց «ԾԻԳ֊ի կադրերով» Հայաստանում աննախադեպ դոմինացիա կունենան ու ավելի գերակա դիրքեր դուրս կգան…ասենք, օրինակ` դուրս կգան Արաքսի ափ…բայց արդյունքում, այսօր խոսում են ռազմաբազան հանելու ու Հայաստանի մշուշոտ ապագայի մասին։
Ենթադրում եմ, որ Մերկելը հանգիստ չի դիտելու կատարվողն ու փորձելու է կրկին ղեկն իր ձեռքն առնել, այնպես, ինչպես լուռ դիտել չի կարողանում ՀՀ երրորդ նախագահը` 2018թ.֊ից հետո։ Հիմա մենք էլ ընտրություն ունե’նք անելու, պետք է որոշենք ցանկանում ենք արդյո՞ք, որ մեր ապագան որոշեն ականջահաճո խոստումներ շաղ տվող ու տարբեր գերատեսչություններում «առնետ»֊ի հաստիքի վրա աճած պոպուլիստ, մեր ազգային հերոսներին ֆաշիստ անվանող կադրերի փաղանգը, թե ցանկանու՞մ ենք, որպեսզի մեզ առաջնորդեն սովետական կառավարման լավագույն ավանդույթներին գիտակ, կոմսոմոլյան սոլիդարությունը կրող ու գերտերությունների միջև կամուրջներ կառուցող անձինք։
Գերմանիայի ընտրությունները ցույց տվեցին մեզ համար կարևոր մի բան…
Այո’, Հայաստանի փրկության համար Սերժ Սարգսյանի վերադարձն անհրաժեշտություն է»:

