Կղավելաշվիլին ներում է շնորհել 613 դատապարտյալի

«Վրացական երազանք»-ի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին, ում լեգիտիմությունը չեն ճանաչում 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմադիր կուսակցությունները, հասարակության զգալի մասը, միջազգային գործընկերները, ներում է շնորհել 613 դատապարտյալի։

Ըստ aliq.ge-ի՝ այս մասին տեղեկությունը հրապարակվել է Կղավելաշվիլիի ֆեյսբուքյան էջում։

Նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքը դեռևս չի աշխատում․ նշված է, որ տեղեկատվությունը թարմացվում է։

Ներման հրամանագիրը տրվել է վրաց Ուղղափառ եկեղեցու Աստվածահայտնության տոնի կապակցությամբ: Հրապարակված հայտարարության մեջ գրված չէ, թե ներումը որ հոդվածներով դատապարտվածներին է շնորհվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031