Բաժիններ՝

Նիդերլանդները 250 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային տրամադրվող ԱԹՍ-ների համար

Նիդերլանդների իշխանությունները լրացուցիչ 250 միլիոն եվրո կհատկացնեն Ուկրաինային՝ անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման համար։ Սեպտեմբերի 9-ին այս մասին հայտնել են երկրի պաշտպանության նախարարության կայքում։

«Նիդերլանդները հերթական անգամ 250 միլիոն եվրո է ներդնում Ուկրաինայի զինված ուժերի համար անօդաչուների ձեռքբերման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Միջոցները կհատկացվեն Կիևին ռազմական աջակցության համար նախկինում հաստատված ֆինանսավորման վերաբաշխման հաշվին։ Այսպիսով, Ուկրաինային դրոնների մատակարարման միջազգային նախաձեռնությունում Նիդերլանդների ընդհանուր ներդրումը կհասնի 1 միլիարդ եվրոյի։ Բացի այդ, Նիդերլանդները լրացուցիչ զինամթերք կմատակարարի F-16 կործանիչների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930