Վրաստանը ավելացրել է դեպի Ռուսաստան արտահանման ծավալը

Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականին կազմել է 2,53 միլիարդ դոլար՝ 2023 թվականի համեմատ աճելով 5,4 տոկոսով, հայտնել է Վրաստանի վիճակագրական ծառայությունը։

Վրաստանից արտահանումը Ռուսաստան մեկ տարում ավելացել է 3,7%-ով՝ կազմելով 681,5 մլն դոլար, իսկ Ռուսաստանից ներմուծումը Վրաստան աճել է 6%-ով և կազմել 1,85 մլրդ դոլար։

Դեպի Ռուսաստան Վրաստանն ավելի շատ է սկսել արտահանել ալկոհոլային խմիչքներ․ միայն գինու արտահանումը ավելացել է 7,1 տոկոսով։

Էականորեն ավելացել են նաև հանքային ջրերի, գազավորված ըմպելիքների արտահանման ցուցանիշները։

Մրգի արտահանումը ավելացել է 10,9 տոկոսով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031