«Զանգվածային ակցիաներ կլինեն. Փաշինյանն իր մաշկի վրա կզգա մարդկանց դժգոհությունը». Աշոտ Անդրեասյան

ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարից որևէ պարագայում հետ չեն կանգնելու:

«Մեր փոխնախագահ Արմեն Աշոտյանը մոտ 2 տարի է՝ կալանքի տակ է, չի կարողանում շփվել իր հետևորդների հետ, բայց նա վառ օրինակ է, թե մեզ վրա կալանավորումներն ու ռեպրեսիաներն ինչպիսի հետևանք են թողնում. մենք երբեք չենք լռելու, և մեզ չեն վախեցնելու ռեպրեսիաներով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանից դժգոհությունները համատարած են և գլոբալ: «Առանց փակագծերը բացելու ասեմ՝ առաջիկայում զանգվածային ակցիաների, շատ մեծ բողոքի ականատես կլինենք: Սոցիալական ցանցերում մարդիկ արտահայտում են իրենց դժգոհությունը, որովհետև փողոցում շատ քիչ պայքար կա: Ես վստահ եմ, որ մարդկանց դժգոհությունը Նիկոլ Փաշինյանն իր մաշկի վրա կզգա»,- շեշտեց նա:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031