Մելանյա Թրամփն ամուսնու պատմական երդմնակալությանը ներկայացել է ոչ հանրաճանաչ դիզայներների հագուստով

«Բարի գալուստ տուն»,- ասաց Ջո Բայդենը՝ դիմավորելով Դոնալդ Թրամփին:

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և նրա կնոջը՝ Մելանյա Թրամփին Սպիտակ տանը դիմավորեցին նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը։

Կարդացեք նաև

«ԱՄՆ  ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության պատմական արարողությանը նրա տիկինը և ժամեր անց ԱՄՆ առաջին տիկինը՝ Մելանյա Թրամփն, աշխարհին ներկայացավ աչք շոյող հագուստով»,-այս մասին գրում է բրիտանական «Express» պարբերականը։

Նախկին մոդել Մելանյա Թրամփը կրել է ամերիկյան դիզայներ Ադամ Լիպպեսի (Adam Lippes)՝ հատուկ նրա  կարված մուգ կապույտ վերարկուն և դրան համահունչ Էրիկ Ջավիտսի (Eric Javits) մոդելավորած գլխարկը։ Երկու դիզայներներն էլ, ըստ պարբերականի, ամերիկացիներ են։

«Նա նաև կրում էր սև կաշվե ձեռնոցներ և մուգ թավշյա բարձրակրունկներ՝  իրեն համապատասխանեցնելով ամուսնու հետ»,-գրել է լրատվամիջոցը։

Բրիտանական պարբերականը հիշեցնում է նաև, որ Թրամփի նախորդ երդմնակալության ժամանակ՝ 2017 թվականին, Մելանյան հարգանքի տուրք է մատուցել Ժաքլին Քենեդիին՝ հագնելով կապույտ քաշմիրե զգեստ և Ռալֆ Լորենի պիջակ:

Տեսանյութեր

Լրահոս