
$MELANIA. Թրամփի կինը, հետևելով ամուսնու օրինակին, թողարկել է սեփական մեմքոինը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանիան, հետևելով ամուսնու օրինակին, թողարկել է սեփական մեմքոինը: ԱՄՆ առաջին տիկնոջ կրիպտոարժույթը կոչվում է $MELANIA: Ըստ CoinMarketCap-ի, $MELANIA-ի մեկ մեմքոինն այժմ կարելի է գնել 0,03 դոլարով:
Օրերս Դոնալդ Թրամփը X-ի իր էջում հայտնել էր սեփական կրիպտոարժույթի գործարկման մասին, որը ստացել է $TRUMP անվանումը:
Մեկ օրվա ընթացքում Թրամփի մեմքոինի առևտրի ծավալը գերազանցել է 11 միլիարդ դոլարը, այժմ կրիպտոարժույթի կապիտալիզացիան գերազանցում է 10,5 միլիարդ դոլարը:
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Թրամփը նախատեսում է հրամանագիր ստորագրել կրիպտոարժույթի զարգացումը Միացյալ Նահանգների ազգային առաջնահերթություն հայտարարելու մասին։
Մեմքոինը կրիպտոարժույթ է, որը ստեղծվում է որպես սոցիալական փորձ: Դրա գինը կախված է այն երևույթի հանրաճանաչությունից, որի հիման վրա այն ստեղծվում է։
Օրինակ, politifi (politic (քաղաքական) և finance (ֆինանսներ) բառերի միավորում) մեմքոինները ստեղծվում են հաջակցություն այս կամ այն քաղաքական գործչի:
Մեմքոինի գինը կախված է քաղաքական գործչի աջակցության մակարդակից։ Այս ձևաչափի կրիպտոարժույթները որևէ արժեք կամ կիրառություն չունեն և սպեկուլյատիվ ֆինանսական գործիք են: