Բաժիններ՝

Փարիզի օլիմպիական խաղերում ադրբեջանցի մարզիկներին տրված մեդալները ժանգոտվել են

Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն մտադիր է դիմել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ կապված Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում այդ երկրի հավաքականի մարզիկներին տրված անորակ մեդալների հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի քարտուղար Մուրադ Ֆարզալիևը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Առայժմ այս խնդիրը հայտնաբերվել է մեր երկու մարզիկների մեդալներում, հետաքննության արդյունքներից հետո բողոք կներկայացվի ՄՕԿ-ին»,- մեջբերում է գործակալությունը կոմիտեի պաշտոնական ներկայացուցչի խոսքերը։

Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Փարիզի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հասրաթ Ջաֆարովն ասել էր, որ իր մեդալը սկսել է որակը գցել և ժանգոտվել՝ շնորհվելուց ընդամենը երեք օր անց:

Նրա խոսքով՝ մեդալն ամեն օր ավելի վատ տեսք ունի. Մարզիկը մտածում է մրցանակը վերադարձնելու մասին, սակայն չգիտի՝ այն կփոխարինվի՞ նորով և ավելի լավով։

Նախկինում 2024 թվականի Օլիմպիական խաղերի հարյուրից ավելի մեդալակիրներ վերադարձրել էին իրենց մեդալները ժանգի և այլ տեսանելի վնասների պատճառով։ Միջազգային օլիմպիական կոմիտեն վստահեցրել է, որ բոլոր թերի մեդալները հնարավորինս արագ կփոխարինվեն նորերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031