ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային հանդիպումներ կանցկացնի Շվեդիայի, Ֆինլանդիայի և Լիտվայի մայրաքաղաքներում։ Համապատասխան գործուղման մասին Նիկոլ Փաշինյանի ապրիլի 4-ի որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Բրյուսելում կայանալիք Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումից Հայաստանի իշխանությունները մեծ սպասելիքներ են ձևավորել։ Հիմա էլ դրանով են ուզում շեղել հասարակության ուշադրությունը եղած խնդիրներից։ Տիեզերական իրադարձություն են սարքել, կեղծ սպասելիքներ են փորձում առաջացնել, կարծես դրանից հետո հայտնվելու ենք հեքիաթների աշխարհում, այլևս չեն լինելու այն լրջագույն խնդիրները, որոնց մեջ ներքաշել են երկիրը։
Սիլինիան հայտնել է, որ Լատվիայի բաժինն Ուկրաինային զինամթերք մատակարարելու՝ Չեխիայի նախաձեռնության մեջ կկազմի 10 մլն եվրո, իսկ, ընդհանուր առմամբ, 2024 թ. Ռիգան Ուկրաինային աջակցության համար կհատկացնի ՀՆԱ-ի 0,25 տոկոսը։
Թուրքիան դատապարտում է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը․ այն հարված կհասցնի չեզոքության մոտեցմանը, որը պետք է հիմք ընդունվի տարածաշրջանում բարդ խնդիրների լուծման համար։
Բայց գործով սա վերջին հետաձգումը չէր, և դեկտեմբերի 5-ին այն ևս մեկ անգամ հետաձգվեց. այս անգամ փոխվել էր գործով զեկուցողը: Արթուր Վաղարշյանը 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ հրաժարվել էր այս գործի քննությունից, և գործող նոր զեկուցող էր նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը, իսկ գործի դատաքննությունը նշանակվել էր 2024թ. թվականի հունվարի 9-ին:
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում ևս մեկ անգամ հայտարարել է, որ դաշինքը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության մասնակից չէ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Ստոլտենբերգի խոսքերը։
Ձեռքերի անընդհատ դողը կարող է վկայել շաքարախտի, վահանաձև գեղձի խնդիրների և Պարկինսոնի հիվանդության մասին: Այս մասին ասել է նյարդաբան Սվետլանա Պիշչուխան։
Պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը շնորհավորել է DRDO-ին և Զինված ուժերին հաջող փորձարկման համար և հայտարարել, որ «հրթիռի հաջող մշակումն ու շահագործումը կամրապնդեն Հնդկաստանի զինված ուժերը»:
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրներն Ուկրաինայում համատեղ առաքելություն են ստեղծել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկիի խոսքերը՝ Բրյուսելում ունեցած ելույթից։
Այսօրվա կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է կենցաղային հարցերում ինչ-որ ստանդարտների մասին: Օրինակ, ըստ նրա, ստանդարտը պետք է հստակ լինի՝ ո՞րն է այն գիծը, որից հետո կառավարությունը պետք է միջամտի և երեխայի լավագույն շահից ելնելով՝ նրան պաշտպանի այն ընտանիքից, որում նա գտնվում է:
Վրաստանի կառավարությունը մերժել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Լիտվա աշխատանքային այց կատարելու հարցում: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Վրաստանի կառավարության կայքին։
Այցի շրջանակում Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:
Մինչդեռ Վաշինգտոնում կարծում են, որ պաղեստինյան հայտը քննարկելուց առաջ անհրաժեշտ է, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները հաշտության համաձայնագիր կնքեն։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելի հետ հրադադարի շուրջ բանակցությունները փակուղի են մտնում՝ մեղադրելով դրանում վերջինիս վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամ Ուսամա Համդանի խոսքերը՝ Բեյրութում տեղի ունեցած մամուլի ասուլիսից։
Միջոցառումների մեկնարկը տրվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ, որին հաջորդել է քննարկում՝ նվիրված մեծանուն արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը:
Վաղը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-դեր Լայեն հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Իլհամ Ալիևին։ Հեռախոսազրույցի վերաբերյալ, բնականաբար, հաղորդագրություններ են տարածել թե ադրբեջանական, թե ամերիկյան կողմերը։
Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարությունը) համաձայնություն է տվել Ժնևում ՆԱՏՕ-ի գրասենյակի բացմանը, որը զբաղվելու է միջազգային կազմակերպությունների հետ կապերով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Շվեյցարիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ Ալեն Էլչինգերը։
Հայաստանի Հանրապպետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի` ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված համատեղ հանդիպմանն ընդառաջ, «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը նամակով դիմել է Եվրոպական միության ղեկավարությանը՝ բարձրացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի բնակապահովության հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը հայտարարել է, որ Հայաստանը կարևորում է Ֆրանսիայի ներդրումը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ճանապարհին։
Պաշտոնական Բաքուն եվրոպական երկրներին՝ մասնավորապես Ֆրանսիային կոչ է արել հետևել Հարավային Կովկասում գործընթացների գնահատման, հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունների հարցում Իտալիայի որդեգրած քաղաքականությանը։
Ապրիլի 3-ի ուշ երեկոյան տեղի ունեցած հարձակումների հետևանքով անվտանգության ուժերի 11 անդամ է զոհվել
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Արևմտյան Բալկաններում տեղի ունեցող վերջին զարգացումներին:
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
ՆԱՏՕ-ն մտադիր է Ուկրաինային զենք մատակարարել դաշինքի բոլոր երկրների համար պլանային պարտադիր հիմունքներով՝ ի տարբերություն ներկայում գործող կամավոր փոխանցման:
Բացի այդ, ապրիլի 15-ից փակ կլինեն զբոսանավերի համար ծովային անցակետերը Հաապասաարիում, Նույյամաա նավահանգստում և Սանտիոյում, որպեսզի կանխվի ծովային ճանապարհով անօրինական միգրացիան, պարզաբանում է ՆԳ նախարարությունը։
Եթե շարունակվեց նրա կալանքը, նշանակում է, որ Վահե Դոլմազյանը կատարում է քաղաքական հրահանգ, քանի որ Աշոտյանին կալանքի տակ պահելու որեւէ իրավական հիմք չկա:
Հարցին՝ արդյոք Տավուշի մարզին սահմանակից ոչ անկլավային տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու ժամկետներ կան սահմանված, փոխնախարարը պատասխանեց, որ սահմանված ժամկետներ չկան»
Մեր տնտեսությունը կորցրել էր իր գյուղատնտեսական ու արդյունաբերական կոմպոնենտը. Գագիկ Մինասյան