Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ը կարծում է, որ Իսրայելի հետ հրադադարի շուրջ բանակցությունները փակուղի են մտնում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելի հետ հրադադարի շուրջ բանակցությունները փակուղի են մտնում՝ մեղադրելով դրանում վերջինիս վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամ Ուսամա Համդանի խոսքերը՝ Բեյրութում տեղի ունեցած մամուլի ասուլիսից։

«Հրադադարի շուրջ բանակցությունները, ցավոք, ավելի շուտ փակուղի են մտնում, քան առաջ են շարժվում՝ չնայած ՀԱՄԱՍ-ի ջանքերին»,- հայտարարել է Համդանը։

Նա հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դիրքորոշումը խոչընդոտում է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնության ձեռքբերմանը:

«Չնայած մեր բոլոր ջանքերին, Իսրայելը շարունակում է անտեսել Պաղեստինի ժողովրդի ազգային պահանջները», – հայտարարել է նա՝ հավելելով, որ Նեթանյահուն խոչընդոտում է բանակցություններում առաջընթացին և գործարքի կնքմանը, ինչպես նաև չի ձգտում ազատել իսրայելցի գերիներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930