Բաժիններ՝

Ֆինլանդիան երկարաձգել է Ռուսաստանի հետ սահմանի փակումը

Ֆինլանդիայի կառավարությունը որոշել է երկարաձգել Ռուսաստանի հետ սահմանի փակումը: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հաղորդել է երկրի ներքին գործերի նախարարությունը։

«Կառավարությունը որոշում է ընդունել, որ Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև ցամաքային սահմանի անցակետերը փակ կմնան 2024 թվականի ապրիլի 15-ից», – ասվում է գերատեսչության մամուլի տեղեկագրում։

Բացի այդ, ապրիլի 15-ից փակ կլինեն զբոսանավերի համար ծովային անցակետերը Հաապասաարիում, Նույյամաա նավահանգստում և Սանտիոյում, որպեսզի կանխվի ծովային ճանապարհով անօրինական միգրացիան, պարզաբանում է ՆԳ նախարարությունը։

Ռուսաստանի հետ սահմանը փակելու կառավարության նախորդ որոշումը գործում է մինչև ապրիլի 14-ը։

Ֆինլանդիան սկսել է սահմանը հատելու սահմանափակումներ մտցնել 2023 թ. նոյեմբերից՝ երրորդ երկրներից փախստականների անվերահսկելի հոսքի ֆոնին: Ֆինլանդիայի իշխանությունները Ռուսաստանին քանիցս մեղադրել են ապաստան հայցողներին նպատակամիտված սահման ուղարկելու մեջ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է Ռուսաստանին ուղղված մեղադրանքները Եվրամիությունում միգրացիոն ճգնաժամին մասնակցության հարցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս