Բաժիններ՝

Շվեյցարիան համաձայնություն է տվել Ժնևում ՆԱՏՕ-ի գրասենյակի բացմանը

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարությունը) համաձայնություն է տվել Ժնևում ՆԱՏՕ-ի գրասենյակի բացմանը, որը զբաղվելու է միջազգային կազմակերպությունների հետ կապերով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Շվեյցարիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ Ալեն Էլչինգերը։

«Շվեյցարիան ՆԱՏՕ-ից 2023 թ. վերջին պաշտոնական խնդրանք է ստացել կապի գրասենյակ բացելու համար, – նշել է նա։ – Դաշնային խորհուրդն սկզբունքային համաձայնություն է տվել նման գրասենյակի բացմանը, և ԱԳՆ-ն պատասխանատու է հաջորդ քայլերի մշակման համար ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցում։ Բացման ժամկետի մասին տեղեկությունը լրացուցիչ կհաղորդվի»:

Բեռնը համարում է, որ «նման գրասենյակը պաշտոնական Շվեյցարիայի հետ Հյուսիսատլանտյան դաշինքի երկկողմ գրասենյակ չէ, այլ ՆԱՏՕ-ի կապի գրասենյակ Ժնևում տեղակայված միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ»։

«Դաշինքն արդեն կապի երկու նման գրասենյակ ունի Նյու Յորքում և Վիեննայում, – հիշեցրել է ԱԳՆ ներկայացուցիչը: – Դրանք նպաստում են տեղական միջազգային կազմակերպությունների հետ Դաշինքի հարաբերությունների զարգացմանը և հետևում իրադարձություններին բազմակողմ մակարդակով»:

Ժնևի գրասենյակը «հետևելու է նույն բազմակողմ տրամաբանությանը»։ Իր հերթին, Շվեյցարիան կշարունակի ՆԱՏՕ-ի հետ շփումը Բրյուսելում իր ներկայացուցչի միջոցով։

Ժնևում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակ ստեղծելու գաղափարը 2023 թ. մարտին ողջունել էր Կանտոնների խորհրդի՝ Շվեյցարիայի խորհրդարանի փոքր պալատի անվտանգության քաղաքականության հանձնաժողովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930