Ըստ հրապարակման՝ ապրիլի 1-ին տեղի ունեցած միջադեպի հետաքննությունը ցույց է տվել, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ պատերազմում Իսրայելը բավարար քայլեր չի ձեռնարկում քաղաքացիական անձանց պաշտպանելու ուղղությամբ։
Մայրաքաղաքում կկառուցվի երկու նոր շրջանցիկ ճանապարհ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, մանրամասնելով, որ Թբիլիսյան խճուղին Եղվարդի խճուղուն կապող նոր ճանապարհը կունենա 2.5 կմ երկարություն և 25 մ լայնություն։ Ճանապարհի գլխավոր կառույցը լինելու է 350 մ երկարությամբ երկաթյա կամուրջը։
Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 13 երկրի մոտ 300 մարզիկներ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գեղամավանի համայնքապետարանի բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով։
Մի քանի օր է՝ Ադրբեջանը քննարկման թեմա է դարձրել ՀՀ ԶՈւ պահպանության թիկունքային տեղամասերում վերջին ամիսներին ինժեներական, ամրաշինական և, ընդհանուր առմամբ, պաշտպանական բնույթի ու նշանակության ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները՝ փորձելով դրանք ներկայացնել նաև իբրև վերջին մի քանի օրերին տեղի ունեցած ակտիվ աշխատանքներ և կուտակումներ առաջնագծում:
«Արևմուտքին Ադրբեջանը հարկավոր է Իրանի դեմ քաղաքականության շրջանակում, որն Անդրկովկասում Արևմուտքի գլխավոր թիրախներից երկրորդն է, ուստի Ադրբեջանը չափազանց կարևոր գործընկեր է»,- ասաց վերլուծաբանը։
Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է, որ ինքը և Վազգան Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանն այսօր բողոքարկել են քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու մասին դատարանի որոշումները։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ իր հուղարկավորության արարողությունը կանցկացվի պարզ ընթացակարգով, իսկ մահից հետո մարմինը հրաժեշտի համար չի ցուցադրվի դագաղից դուրս։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերել և կանխել են արգելված իրերի, թմրամիջոցների, ինչպես նաև թղթախաղերի շրջանառության փորձերը։ Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից:
Ալիևի հետ հեռախոսազրույցներում նշվել է՝ հետապնդում ենք այն կուրսը, որը նկարագրվեց այսօր․ Օ՛Բրայան
Նախարարը նշել է, որ ռազմական ակադեմիայում ընթացող լայնածավալ բարեփոխումների շրջանակում շարունակելու են ուշադրության կենտրոնում լինել ակադեմիայի կենցաղ-կացարանային պայմանները, տեխնիկական հագեցվածությունը:
ԱՄՆ-ն և Հայաստանը ուսումնասիրում են քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը։
Նման լուրջ տրանսպորտային միջանցքի համար հարկավոր է ռեգիոնում խաղաղություն․ Օ՛Բրայան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համաձայնել է Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատ մտցնել «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի» դադարեցման օրինագիծը։
Ինչ վերաբերում է հանրապետության ջերմային ֆոնին, ապա Գագիկ Սուրենյանը նշեց, որ վերջին 5 օրերին գերակշռում էին արաբական թերակղզուց ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքները։ Դրա արդյունքում ապրիլի այս շրջանում գրանցվեց բարձր ջերմային ֆոն։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, Թուրքիայի Ազգային ժողովի պատգամավոր, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուին՝ ընդունելության ժամանակ Արևմուտքին ուղղված միանշանակ հայտարարություններ անելով։
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանի կալանքը։ ԱՊԱ-ն հայտնում է, որ կալանքը երկարացվել է 4 ամսով։
«Ուզում եմ հասկանալ, թե այդ եռակողմ հանդիպման քաղաքական դեմքերն ի՞նչ են անելու, տեխնիկական ստանդարտներն են լավացնելո՞ւ, գիտեք՝ մեր մրցունակությունն ինչ մակարդակի վրա է»։
Ադրբեջանի իշխանությունները կանոնավոր հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացրել Առանձին համակցված սպառազինության բանակում (Նախիջևան):
Ժողովուրդ ջան, շնորհավորում եմ՝ ՔՊ-աական «դեմոկրատիան» այսօր նոր ռեկորդ է սահմանել․ այսօրվանից ֆեյսբուքյան լայքը պաշտոնապես դարձել է աշխատակիցներին վարչական պատասխանատվություն ենթարկելու հիմք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի, Եվրասիայի բյուրոյի ղեկավարը ներկայացնում է ՀՀ-ին տրվելիք աջակցության մանրամասները
«Ատլետիկո»-ի միջազգային զարգացման բաժնի համակարգող Կարլոս Կանո Լորենցոյի խոսքով` լինելով առաջին անգամ Հայաստանում, նպատակ կա ավելի շատ տեղեկանալ հայկական ֆուտբոլից:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել է «Նոր սերունդ» ՀԿ-ի հետ և քննարկել ԼԳԲՏ+ անձանց իրավունքների հետ կապված իրավիճակը։
Թեհրանում պաստառներ են փակցվել, որոնք կոչ են անում վրեժխնդիր լինել Իսրայելից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա հարձակման համար, որի հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալ (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ):
Ղազախստանի կանայք պետք է բաժանվեն իրենց բռնարար ամուսիններից և պատրանք չունենան, որ այդ մարդիկ կփոխվեն։ Այս մասին հայտարարել է մշակույթի նախարար, Ղազախստանի կանանց հարցերով ազգային հանձնաժողովի ղեկավար Աիդա Բալաեւան՝ մեկնաբանելով հանրապետության ազգային էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաեւի գործը, որը մեղադրվում է կնոջ սպանության մեջ։
Ապրիլի 11-ին Ճապոնիայի և ԱՄՆ-ի ղեկավարները գագաթնաժողով կանցկացնեն Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերի մասնակցությամբ։
Այս հանդիպմամբ խրախուսեցինք ՀՀ-ին վերջնական համաձայնության հասնել Ադրբեջանի հետ․ ԱՄՆ փոխպետքարտուղար
Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) գիտական խորհրդում քննարկվել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու հարցը, որը, սակայն, մերժվել է: Այդ կապակցությամբ մենք զրուցել ենք ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանի հետ:
Իսրայելը ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել հյուպատոսարանին հարվածելու մեղադրանքները: