
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի փլուզումը աշխարհի համար աղետ կլինի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի փլուզման հնարավորությունը ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ամբողջ աշխարհի համար կլինի աղետ։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին նա ասել է Univision Noticias հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ամենավատը, որ կարելի է պատկերացնել, ՆԱՏՕ-ի փլուզման սկիզբն է, դա աղետ կլիներ ԱՄՆ-ի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար»,- ասել է Բայդենը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ին և դաշնակիցներին հաջողվել է ընդլայնել ՆԱՏՕ-ն, երբ ևս երկու սկանդինավյան երկրներ միացել են դաշինքին։
«Մենք ՆԱՏՕ-ի անդամ երկրների մի ամբողջ խումբ ունենք Ռուսաստանի հետ սահմանին»,- նշել է Բայդենը։