Բաժիններ՝

Որքան գումար է ծախսել ԱՄՆ-ն Ուկրաինայում 10 տարվա ընթացքում

2014 թվականից ի վեր ԱՄՆ-ն արդեն 300 միլիարդ դոլար է ծախսել Կիևի կարիքների համար, իսկ ամեն օրվա կտրվածքով ավելի քան 80 հազար դոլար է ուղարկում Ուկրաինա։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ալաբամայից հանրապետական սենատոր Թոմի Թուբերվիլը։

«2014 թվականից ի վեր մենք 300 միլիարդ դոլար ենք ծախսել Ուկրաինայում»,- ասել է Թուբերվիլը Սենատի Զինված ուժերի հանձնաժողովի լսումների ժամանակ:

ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Մայքլ Մաքքորդը, ով նույնպես ներկա է եղել լսումներին, ասել է, որ սենատորի հայտարարած գումարը չափազանց մեծ է։ Մաքքորդը նշել է, որ Կիևը մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ-ից ստացել է 300 միլիոն դոլար, նույնիսկ մինչև հակամարտության սրումը, և միայն վերջին երկու տարում ստացել է 40 միլիարդ դոլար։

Սենատոր Թուբերվիլն իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում յուրաքանչյուր օր ծախսում է ավելի քան 80 հազար դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս