Ողջ Իսրայելի տարածքը ենթարկվել է հրթիռակոծման։ Խոսվում է հարյուրավոր բալիստիկ հրթիռների մասին։ Թեև որոշ տեղերում հրթիռներ ընկել են, սակայն, բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում հրթիռակոծություններից զոհեր չկան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը՝ անդրադառնալով Իրանի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծումներին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսանողական խորհրդի նախկին նախագահ Խաչիկ Աբաջյանն է։
Անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Մերձավոր Արևելքում շարունակվող Իսրայել-Գազա մեկամյա թեժ պատերազմն է՛լ ավելի է ընդլայնվում։ Սա հասկանալիորեն սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար՝ հաշվի առնելով հակամարտությանն Իրանի անուղղակի մասնակցությունը, ինչպես նաև Իսրայելի ցանկությունը՝ Իրանին ներքաշել ավելի լայն պատերազմի մեջ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լիբանանում ցամաքային գործողության հետևանքները նման չեն լինի հրեական պետության կողմից իրականացված նախկին օկուպացիաների հետևանքներին։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Իշխանության գալուց հետո, առավել ևս՝ պատերազմից հետո, շատ տարածքներ խոնարհաբար զիջում էր, իսկ երբ Ալիևը Սահմանադրության փոփոխության պահանջ դրեց՝ մտածում էինք՝ Նիկոլ ինչպե՞ս է դա անելու, որովհետև նա անպայման պետք է զիջեր: Ձևը գտան»,-ընդգծեց նա՝ շեշտելով՝ այս որոշմամբ ՍԴ-ն օժանդակում է ադրբեջանական ագրեսիային:
Արդեն մի քանի օր է՝ ֆեյսբուքյան օգտատեր Սարգիս Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակում՝ ահազանգելով, որ շինարարական աղբը բեռնատարներով բերում-թափում են Արաբկիր վարչական շրջանում գտնվող ձորում, որտեղ տեղադրված են «Վեոլիա ջուր» ընկերության խողովակները։
ԱՄՆ ռազմածովային ուժերը 12 հակաօդային հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները կասեցնելու համար, հայտարարել է Պենտագոնը:
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Իրանից Իսրայելի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ են արձակվել:
Ռուսական զորքերը «Իսկանդեր-Մ»-ի հարվածով Խերսոնի մարզում ոչնչացրել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային հետևակի 37-րդ բրիգադի ղեկավար կազմի մինչև 60 մարդ: Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Հայաստանը մշտապես շահագրգռված է եղել հումանիտար բոլոր խնդիրների, այդ թվում՝ անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզման խնդրով: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով «Radar Armenia»-ի հարցին. «Վերջին օրերին Ադրբեջանից, մասնավորապես, երկրի նախագահի և գլխավոր դատախազի կողմից հնչում են մեկնաբանություններ, թե Հայաստանը հրաժարվում է տրամադրել տեղեկատվություն անհայտ կորած անձանց վերաբերյալ։ Ինչպե՞ս կարձագանքեք»։
Կատարվում է նախաքննություն:
«Զանգեզուրը Ադրբեջան է, և վերջ». Ալիևը երեկ ձևակերպեց իրենց նոր ազգային նպատակը։ Սա այսօրվա աշխարհում ուղիղ և իրական սպառնալիք է Հայաստանի համար։ Իսրայելական հրթիռները և տանկերն ամեն օր ցույց են տալիս, որ միջազգային որևէ նորմ այսօր չի աշխատում։ Պաշտոնական Երևանը չի հակադարձում, երևի Ալիևին պատասխանելու «իրավունք» չունի, Էրդողանի գրքում դրա մասին հստակ գրված է։
Ռուսաստանը չի դիտարկում Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի (Ցխնիվալի) դե ֆակտո հանրապետությունները Վրաստանին վերադարձնելու տարբերակը, վրաստանյան Netgazeti լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Դումայի պատգամավոր, Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ) կազմակերպության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, եթե 2024 թվականի վրաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանը եվրոպական ուղի չվերադառնա, ապա դա ողբերգություն կլինի նաև հարևան Հայաստանի համար, որը զարգանում է նույն ուղղությամբ, և որին անհրաժեշտ է վրացական կամուրջը: Գրում է aliq.ge-ն:
ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին ուղղված հայտարարությունների ժամին ԵԽԽվ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը կոչ է արել նրան ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը՝ հասնելու Բաքվում գտնվող բանտարկյալների ազատ արձակմանը մինչև COP 29-ը։
Բայց հայ-թուրքական, այսպես ասած, բարեկամական հարաբերությունների այս մագլցումը, չեմ կարծում, որ ազդի Ֆրանսիայի վրա, քանի որ Արևմուտքը նման բաները ողջունում է, որ պետք է երկխոսեն, սա արևմտյան քաղաքականություն է: Այլ հարց է, որ իրենց վրայից պատասխանատվությունը մի կողմ են դնելու՝ ասելով, որ երկու երկրներն արդեն խոսում են, հարաբերությունների մեջ են, թող դրանք շարունակվեն: Սա արևմտյան թեզ է, որ իրենց պատասխանատվությունից փախնեն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեքշաբթի կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Լիբանանում և հարգել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ «Լիբանանյան լայնածավալ պատերազմից պետք է ամեն գնով խուսափել», -շեշտել է Դյուժարիկը:
Լեհաստանը Լիբանանի մայրաքաղաքում կսահմանափակի իր դեսպանատան աշխատակազմի թիվը, հայտնել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության և իրացման նպատակով ապօրինի շրջանառության հերթական դեպքը:
Իսրայելի պաշտպանության բանակը հատուկ միջոցներ է ձեռնարկել քաղաքացիական պաշտպանության ոլորտում, երկրի գրեթե ամբողջ կենտրոնական հատվածում, այդ թվում՝ Երուսաղեմում։ Ի թիվս այլ միջոցների՝ սահմանափակվել են հավաքներն ու կրթական գործունեությունը:
«Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք կամավոր հանձնելու առումով արդյունավետ էր Եղեգնաձորի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքը։
Ավարտվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև՝ թմրամիջոցների մաքսանենգության և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ինը մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Լեհաստանը որոշել է տարհանել իր քաղաքացիներին Լիբանանից։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Պավել Վրոնսկին։
«Օրվա վարվող քաղաքականությունը բացարձակապես ադեկվատ չէ ռազմաքաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, էթնոմշակութային ռիսկերին ու մարտահրավերներին։ Եվ այլընտրանքների փնտրտուքների մասին կարող ենք խոսել, եթե բոլոր առումներով ձախողված ու տապալված այս իշխանությունը հեռանա,- նշեց մասնագետը՝ վստահեցնելով, որ գործող իշխանություններն ի վիճակի չեն անգամ 2-3 տարվա ռազմավարական ծրագրեր մշակել,- Իրադրային՝ այո՛, կառավարվում է, բյուջեն կարողանում է հավասարակշռել, որովհետև պարտք են տալիս»։
Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերը գործարկվելու են հոկտեմբերի 7-ից։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին: