Բաժիններ՝

Էրդողանն Իսրայելին զգուշացրել է Լիբանանում գործողության սարսափելի հետևանքների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լիբանանում ցամաքային գործողության հետևանքները նման չեն լինի հրեական պետության կողմից իրականացված նախկին օկուպացիաների հետևանքներին։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես շատ հստակ զգուշացնում եմ Իսրայելին, որ Լիբանանում ցամաքային գործողության հետևանքները նման չեն լինի նրա նախկին օկուպացիայի հետևանքներին։ Լիբանանի պաշտպանությունը նույնը չէ, ինչ Գազայի պաշտպանությունը, որը մեկուսացված և կտրված է ամբողջ աշխարհից»,- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով երկրի Ազգային մեծ ժողովում:

Անցյալ շաբաթից Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Լիբանանի տարբեր շրջաններում գտնվող «Հեզբոլլահ»-ի թիրախներին։ Մի քանի թիրախային ավիահարվածներ են գրանցվել նաև Բեյրութում, որոնց արդյունքում սպանվել են «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատարները։ Դիտորդները նշում են, որ Իսրայելը նման ինտենսիվությամբ չի հարձակվել «Հեզբոլլահ»-ի վրա 2006 թվականի երկրորդ լիբանանյան պատերազմից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031