Վրաստանի չգոյությունը ողբերգություն կլինի Հայաստանի համար. նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, եթե 2024 թվականի վրաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանը եվրոպական ուղի չվերադառնա, ապա դա ողբերգություն կլինի նաև հարևան Հայաստանի համար, որը զարգանում է նույն ուղղությամբ, և որին անհրաժեշտ է վրացական կամուրջը: Գրում է aliq.ge-ն:

«Հոկտեմբերի 26-ի ընտրություններից հետո կա՛մ Վրաստանը կվերադառնա իր եվրոպական ուղուն` ես դրանում համոզված եմ և վստահ եմ, որ դրանից հետո իրադարձությունները շատ արագ կզարգանան, և հունիսին Ուկրաինայի ու Մոլդովայի հետ կհայտնվենք եռյակում:

Կա՛մ այլևս չի լինի Վրաստան, և դա ողբերգություն կլինի ոչ միայն նրա, այլ նաև հարևան Հայաստանի համար, որը զարգանում է նույն ուղղությամբ, և որին պետք է վրացական կամուրջը, և սա ողբերգություն կլինի Կովկասի ու այս տարածաշրջանում Եվրոպայի ներկայացուցչության համար, որը շատ կարևոր է իր գտնվելու վայրով»,- սեպտեմբերի 27-ին Փարիզում «Բուչայից առաջ Աբխազիան է եղել» վավերագրական ֆիլմի ցուցադրումից առաջ հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Տեսանյութեր

Լրահոս