ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Մեր տարածաշրջանում ընթացող պրոցեսների ռիսկայնությունը կտրուկ բարձրացել է: Եվ խնդիրն այն է, որ պատերազմական գործողություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն մեր սահմանների անմիջական հարևանությամբ, այլև մեր սահմաններից ներս, նայած, թե իրադարձությունները, տվյալ դեպքում՝ Իրան-Իսրայել հավանական բախման ընթացքում ինչպես կզարգանան:
«Հեզբոլլահ» շարժման մարտիկները սեպտեմբերի 30-ին հրթիռային հարվածներ են հասցրել Իսրայելի հյուսիսում երեք բնակավայրի և Սաֆադ քաղաքի ուղղությամբ։
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) նիստ։ Նիստը գլխավորում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ԳՔ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան: Այս մասին հայտնել են Անվտանգության խորհրդից:
Իսրայելի իշխանությունները ԱՄՆ-ին ծանուցել են, որ ծրագրում են սահմանափակ ցամաքային գործողություն իրականացնել Լիբանանում և կարող են այն շուտով սկսել:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies ընկերության համահիմնադիր Էլի Աքիլյանին: Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Թուրքիայի արտգործանախարարության «X»-ի էջում կատարված հրապարակման մեջ մանրամասներ են ներկայացվել գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանի` «Միացյալ ազգերի կազմակերպության» (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում ունեցած ելույթի մասին:
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:
2020թ. 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն Աջափնյակ վարչական շրջանում մասնակցել է մատուռի բացման, օծման արարողությանը և հայտարարել.
ՀՀ Սահմանադրական դատարանը վճռել է, որ Հայաստանի Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային այն նպատակները, որոնք Սահմանադրության բուն տեքստում տեղ չեն գտել, չունեն իրավական ուժ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։ Այդ մասին պարզ դարձավ այսօր, երբ Սահմանադրական դատարանը հրապարակեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների […]
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Առաջիկա օրերին նախատեսվում է սկսել Ծիծեռնակաբերդի Հավերժության տաճարի և հուշասյան հիմնանորոգումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
Սեպտեմբերի 30-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վեհարանում տեղի ունեցավ նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը:
Չնայած օրերս բարձրագույն ՄԱԿ ԳԱ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը մեծ վստահությամբ պնդեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանի ղեկավարությունը ոչ անսպասելիորեն շարունակում է տարածքային պահանջ հնչեցնել։ «Ղարաբաղի և արևելյան Զանգեզուրի մեր հայրենակիցները, որոնք երբեք չեն տեսել այդ հողերը, ոգևորությամբ և անհամբերությամբ են սպասում վերադարձի օրվան՝ անհամբեր սպասելով Մեծ վերադարձի ծրագրի իրականացմանը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և հավելել՝ «վստահ եմ՝ նույն պատկերը կտեսնենք նաև Արևմտյան Ադրբեջան վերադարձի ժամանակ»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռացող Յենս Ստոլտենբերգի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չպետք է հրաժարվեն Ուկրաինային ավելի շատ ռազմական օգնություն տրամադրելուց՝ Վլադիմիր Պուտինի «ռուսական միջուկային անխոհեմ հռետորաբանության» պատճառով։ Դրա մասին Ստոլտենբերգը հայտարարել է Reuters-ին տված հարցազրույցում։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել-Պետրոս Մինասյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված խնդիրների բախվելու դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել Լիբանանում ՀՀ դեսպանության հետ»,- հայտնում են ԱԳՆ-ից։
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:50-ի սահմաններում Եղվարդ քաղաքի սկզբնամասում՝ Երևանյան փողոցում, բախվել են 22-ամյա Արման Ա.-ի վարած «Volkswagen Golf», 18-ամյա Ռազմիկ Խ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 59-ամյա Աշոտ Ղ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Հնդկաստանի Tata Group արդյունաբերական կոնգլոմերատը ռազմական արդյունաբերության խոշոր գործարան կկառուցի Մարոկկոյում։ Այն կդառնա առաջին պաշտպանական ձեռնարկությունը, որը Հնդկաստանը կկառուցի արտասահմանում: Այս մասին հաղորդում է The Economic Times պարբերականը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար։
6 միավոր են հավաքել «Վեստ Արմենիա»-ն ու «Ալաշկերտ»-ը: Մեկ միավոր ունի «Գանձասար»-ը:
2018 թվականին նա Ֆրանսիայի ընտրանու կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2021 թվականին հաղթել է Ազգերի լիգան:
Օգոստոսին Ճապոնիայի վարչապետ և ԼԴԿ-ի նախագահ Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ սեպտեմբերին կայանալիք կուսակցության առաջնորդի ընտրություններում չի առաջադրի իր թեկնածությունը երկրորդ ժամկետի համար։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, եթե 2024 թվականի վրաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանը եվրոպական ուղի չվերադառնա, ապա դա ողբերգություն կլինի նաև հարևան Հայաստանի համար, որը զարգանում է նույն ուղղությամբ, և որին անհրաժեշտ է վրացական կամուրջը:
Այսօր Ադրբեջանը շարունակում է վարել հայատյաց ու մշակութասպան քաղաքականություն՝ անտեսելով միջազգային հանրության բոլոր մեղադրանքներն ու կոչերը, հաճախ իրեն չվերագրելով ոչ հասեցագրված զեկույցներն ու կոչերը։ Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը կոչ է անում Ադրբեջանի նման վարքագիծը խոչընդոտելու համար կատարել թիրախային և անվանական շեշտադրումներ։
Տարիներ են պետք ներդրումային բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար։ Այնինչ՝ վերջին տարիներին ներդրումային մթնոլորտը Հայաստանում մշտապես հարվածների տակ է եղել։ Դրա վառ օրինակներից մեկն էլ վերջերս բիզնեսին երկարաժամկետ կալանքի տակ պահելու ՊԵԿ նախաձեռնությունն էր։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իսպանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կարևորել է Հայաստան-ԵՄ խորացող գործընկերությունը: Քրիստինա Կոնեսա Սանչոն միջխորհրդարանական կապերի սերտացմանը նպաստելու պատրաստակամություն է հայտնել:
Դեպքերի առթիվ հարուցվել են վարչական վարույթներ, կիրառվել պատասխանատվության միջոցներ։
Կոնվերս Բանկը DigiTech-ին մասնակցելու է իր ներդրումային գործիքակազմով, այդ թվում՝ տեխնոլոգիական այս միջոցառմանը ներկայացվելու են Բանկի թվային լուծումները, ինչպես նաև Հայաստանում նմանը չունեցող պրոդուկտներ ու առաջարկներ:
Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը: