
Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լեհաստան:
Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին:
Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը: