
Իսրայելի իշխանությունները ԱՄՆ-ին ծանուցել են Լիբանանում սահմանափակ ցամաքային գործողության մասին․ԶԼՄ

Իսրայելի իշխանությունները ԱՄՆ-ին ծանուցել են, որ ծրագրում են սահմանափակ ցամաքային գործողություն իրականացնել Լիբանանում և կարող են այն շուտով սկսել:
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին գրել է Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։
Նշվում է, որ Իսրայելի ծրագրած արշավը մասշտաբով ավելի փոքր կլինի, քան վերջին պատերազմը Հեզբոլլահի դեմ 2006 թվականին և կկենտրոնանա սահմանի երկայնքով զինյալների ենթակառուցվածքների չեզոքացման վրա՝ իսրայելական սահմանամերձ բնակավայրերին սպառնացող վտանգը վերացնելու համար։
Ավելի վաղ՝ Wall Street Journal-ը գրել էր, որ Իսրայելը կարող է ցամաքային ներխուժում իրականացնել Լիբանան արդեն այս շաբաթ։
Հրատարակության աղբյուրների համաձայն՝ իսրայելական հատուկ ջոկատայինները փոքր թիրախային հարձակումներ են իրականացնում հարավային Լիբանանում՝ հնարավոր ցամաքային ներխուժումից առաջ հետախուզական տվյալներ հավաքելով և անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելով։