Պուտինի միջուկային սպառնալիքները չպետք է կասեցնեն Ուկրաինային տրամադրվող օգնությունը. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռացող Յենս Ստոլտենբերգի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չպետք է հրաժարվեն Ուկրաինային ավելի շատ ռազմական օգնություն տրամադրելուց՝ Վլադիմիր Պուտինի «ռուսական միջուկային անխոհեմ հռետորաբանության» պատճառով։ Դրա մասին Ստոլտենբերգը հայտարարել է Reuters-ին տված հարցազրույցում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պատասխանել է Պուտինի անցյալ շաբաթ արված այն հայտարարությանը, թե Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել, եթե իր տարածքի վրա հեռահար հրթիռներով հարձակում լինի:
«Այն, ինչ տեսանք, ռուսական անխոհեմ հռետորաբանության և հաղորդագրությունների օրինաչափություն է, և դա (Պուտինի հայտարարությունը) տեղավորվում է այդ օրինաչափության մեջ»,-նշել է Ստոլտենբերգը:
Նա հիշեցրել է, որ ամեն անգամ, երբ Դաշինքը մեծացնում էր Ուկրաինային աջակցությունը նոր տեսակի զենքերով՝ մարտական տանկեր, հեռահար համակարգեր կամ F-16 կործանիչներ, «ռուսները փորձում էին մեզ խանգարել»։
«Նրանց չի հաջողվել, և այս վերջին օրինակը -ի դաշնակիցներին չպետք է խանգարի ՆԱՏՕ աջակցել Ուկրաինային»,- հավելել է գլխավոր քարտուղարը։