Անտուան Գրիզմանն ավարտում է կարիերան Ֆրանսիայի հավաքականում
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Անտուան Գրիզմանն ավարտում է կարիերան հավաքականի կազմում:
Այս մասին հայտնել է ֆուտբոլիստը:
«Հիշողություններով լի սրտով ես փակում եմ կյանքիս այս էջը: Շնորհակալ եմ այս հրաշալի եռագույն արկածների համար և մինչ նոր հանդիպում»,-ասել է ֆուտբոլիստը:Անտուան Գրիզմանը Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի կազմում նորամուտը տոնել է 2014 թվականին: Հավաքականի կազմում Գրիզմանն անցկացրել է 137 հանդիպում` դառնալով 44 գոլի հեղինակ:
2018 թվականին նա Ֆրանսիայի ընտրանու կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2021 թվականին հաղթել է Ազգերի լիգան: