Բաժիններ՝

Ոսպով տաք պրովանսյան աղցան

Բաղադրիչները՝

  • 300 գ խոշոր ոսպ
  • 1-2 միջին չափի գազար
  • 1 միջին չափի գլուխ սոխ
  • 1 կապ նեխուր
  • 3 պճեղ սխտոր
  • 3-4 ճյուղ մաղադանոս
  • 2 ճյուղ ուրց
  • 4-5 կոկոն մեխակ
  • 1-2 դափնու տերև

Սոուսի համար

  • 1 թ/գ մանանեխ
  • 1 ճ/գ կարմիր գինու քացախ
  • 3-4 ճ/գ ձիթապտղի ձեթ
  • աղ
  • աղացած սև պղպեղ
  • 2-ական ճյուղ մաղադանոս, թարխուն և ռեհան

Պատրաստման եղանակը

Սոխը մաքրեք, վրան մտցրեք մեխակի կոկոնները: Սխտորն առանց մաքրելու դանակի կոթով մի փոքր ճզմեք: Գազարը մաքրեք ու կտրտեք մանր քառակուսիների ձևով:

Կարդացեք նաև

Կաթսայի մեջ 1 լիտր սառը ջուր լցրեք, ավելացրեք սխտորը, սոխը, նեխուրը, դափնու տերևը, մաղադանոսի և ուրցի ճյուղերը:

Ավելացրեք ոսպը, հասցրեք եռման աստիճանի, եփեք մինչը պատրաստ լինելը՝ 20-40 րոպե:

Եփելու ավարտից 10 րոպե առաջ ավելացրեք գազարը: Քամեք եփած ոսպը, հեռացրեք սոխն ու խոտաբույսերը:

Եփած սխտորը մաքրեք կեղևից, ճզմեք, դարձրեք շիլայանման զանգված:

Սոուսի համար կանաչիներից հեռացրեք ցողունները, տերևները մանր կտրատեք: Բոլոր բաղադրիչները խառնեք սխտորի շիլայանման զանգվածի հետ ու ավելացրեք տաք մանանեխին:

Խորհուրդ: Ոսպի սիրահարները հիացած կմնան այս աղցանից: Այն կարելի է մատուցել որպես առանձին ուտեստ կամ որպես խավարտ՝ սպիտակ մսի հետ: Ցանկության դեպքում կարող եք նույնը աղցանը ոսպի փոխարեն կարմիր լոբիով պատրաստել:

Տեսանյութեր

Լրահոս