
Բժիշկը ցրել է ծխախոտի մասին միֆը

Շատ ծխողներ պնդում են, որ ծխախոտն օգնում է նվազեցնել սթրեսը, սակայն դա թյուր կարծիք է, վստահեցնում է ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու Անդրեյ Նեֆեդովը։ Lenta.ru-ի հետ զրույցում նա ցրել է նիկոտինի օգնությամբ սթրեսը նվազեցնելու մասին առասպելը։
Ինչպես ասել է Նեֆեդովը, հակառակ տարածված կարծիքի, նիկոտինը չի հանդարտեցնում, այլ ընդհակառակը, կենսաբանական մակարդակում ակտիվացնում է սթրեսային մեխանիզմները։
«Երբ նիկոտինը մտնում է արյան մեջ, այն ազդում է ուղեղի այն հատվածների վրա, որոնք պատասխանատու են նեյրոհաղորդիչների արտադրության համար: Նիկոտինը ուղեղում արտազատում է հատուկ հորմոն, որն ազդում է մակերիկամների վրա, որոնք էլ իրենց հերթին ազատում են կորտիզոլը՝ սթրեսի հորմոնը», – բացատրել է նա։
Բացի այդ, նիկոտինը կախվածություն է առաջացնում, ըստ shantnews-ի՝ հիշեցրել է մասնագետը։ Սա հանգեցնում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ էմոցիոնալ վիճակի վատթարացման, ինչը նույնպես զգալի սթրես է հրահրում, զգուշացրել է ուռուցքաբանը։
«Նիկոտինի դրական հուզական ազդեցությունը կարճաժամկետ է, որն անմիջապես փոխարինվում է սթրեսի արտադրությամբ։ Բացի այդ, նիկոտինը ոչ միայն հոգեակտիվ նյութ է, այլեւ թույն։ Նիկոտինի հետ միասին ծխելիս օրգանիզմ են մտնում ավելի քան 40 քաղցկեղածին նյութեր։ Սա առաջին հերթին զգալիորեն վնասում է թոքերը: Ահա թե ինչու ծխելը թոքերի քաղցկեղի ապացուցված պատճառ է: Իսկ 30 և ավելի տարի ծխելու պատմություն ունեցող մարդիկ այս հիվանդության վտանգի տակ են»,-ասել է նա։