Հիվանդության առաջացման գործում նշանակություն ունեն բազմաթիվ գործոններ։ Առաջնահերթ նշանակություն ունեն մարդու ապրելակերպը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ճարպակալումը, ոչ ակտիվ ֆիզիկական կյանք վարելը։ Նշանակություն ունի կարմիր մսի երկարատև օգտագործումը, իսկ արագ պատրաստվող սննդի մեծ քանակությամբ օգտագործումը հանգեցնում է որոշ պրոցեսների ի հայտ գալուն, քաղցկեղի առաջացմանը։
Եթե ուռուցքը տեղակայված է կերակրափող-ստամոքս հատվածում, կարող է նեղացնել այդ լուսանցքը, և կերակուրի անցումը կերակրափողից դեպի ստամոքս դժվարանա և այն ուղեկցի ցավերով, փսխումներով։
Ուռուցքաբան Անդրեյ Կապրինը շեշտում է՝ որքան շուտ բժիշկները հայտնաբերեն քաղցկեղը, այնքան մեծ կլինի այն բուժելու հնարավորությունը։
Ուռուցքաբան Նատալյա Պաշչենկոն զգուշացրել է ախտանիշների մասին, որոնք կարող են վկայել ստամոքսի քաղցկեղի զարգացման մասին։ Նրա խոսքերը մեջբերում է Gazeta.Ru-ն։
Շատ ծխողներ պնդում են, որ ծխախոտն օգնում է նվազեցնել սթրեսը, սակայն դա թյուր կարծիք է, վստահեցնում է ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու Անդրեյ Նեֆեդովը։ Lenta.ru-ի հետ զրույցում նա ցրել է նիկոտինի օգնությամբ սթրեսը նվազեցնելու մասին առասպելը։
Ուռուցքաբան Սունա Իսակովան պատմել է, թե քաղցկեղի կանխարգելման որ մեթոդներն են համարվում ամենաանօգուտը, որոնք՝ ամենաարդյունավետը։ Նրա խոսքերը հայտնում է «Известия»-ն։
Մաշկի քաղցկեղը կանխելու համար ուռուցքաբանը խորհուրդ է տվել մաշկի կանոնավոր ինքնազննում կատարել։ Դուք պետք է զգույշ լինեք, եթե խալերից մեկը դարձել է ասիմետրիկ, դրա սահմանները լղոզված են, կամ գույնը փոխվել է: Կասկած պետք է առաջանա, եթե նևուսը սկսել է արագ աճել։
Նստակյաց ապրելակերպը և արևի անվերահսկելի ազդեցությունը կարող են հրահրել քաղցկեղի զարգացում, զգուշացրել է ուռուցքաբան և քիմիաթերապևտ Անտոն Իվանովը։ Lenta.ru-ի հետ զրույցում բժիշկը նշել է այլ սովորություններ, որոնք մահացու հիվանդության զարգացում են հրահրում։
Շատ դեպքերում աչքի քաղցկեղն աննկատ է մնում վաղ փուլերում, իսկ առաջին լուրջ նշանները հայտնվում են հիվանդության առաջընթացի հետ մեկտեղ: Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում զգուշացրել է ուռուցքաբան Անտոն Իվանովը։ Նա նաև բացատրել է, թե ինչ նշաններ են օգնում հայտնաբերել քաղցկեղը վաղ փուլում:
Մասնագետի խոսքով՝ մելանոմային բաժին է ընկնում մաշկի չարորակ ուռուցքների չորս տոկոսը, սակայն այս ուռուցքը դրանցից ամենավտանգավորն է։ Ըստ վիճակագրության՝ Ռուսաստանում տարեկան հայտնաբերվում է մելանոմայի մոտ 11.000 դեպք, և մոտ 4000 մարդ մահանում է այս հիվանդությունից։
Կրծքագեղձի ուռուցքները միայն կրծքագեղձի քաղցկեղի հնարավոր ախտանիշներից մեկն են, ասել է ուռուցքաբան Սերգեյ Պիկուլինը։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում թվարկել է կյանքին սպառնացող հիվանդության պակաս ակնհայտ նշաններ։
Երեխայի մոտ անբացատրելի ջերմությունը կարող է քաղցկեղի նշան լինել, սակայն հաճախ ուռուցքը չի երևում։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության գիտահետազոտական ինստիտուտի անվան ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Բլոխինա Սվետլանա Վարֆոլոմեևան:
Ուռուցքաբան և վիրաբույժ Յուլիա Շուբինան նշել է քաղցկեղի մի քանի տեսակ, որոնք կարող են ժառանգական լինել։
Բժշկական գիտությունների թեկնածու, վիրաբույժ և ուռուցքաբան Իվան Կարասևն անվանել է մի մթերք, որը մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը։
Տարբեր մեխանիզմներով առաջացող հիվանդություններ են: Շագանակագեղձի հիվանդություններն անուղղակի կերպով կարող են նպաստել միզապարկի քաղցկեղի առաջացմանը: Բայց, եթե առկա են միզարձակության խանգարումներ, միզապարկում ունենում ենք մնացորդային մեզ, այդ դեպքում մեզում պարունակվող քաղցկեղածին նյութերը երկարատև շփվելով լորձաթաղանթի հետ՝ կարող են նպաստել միզապարկում քաղցկեղի զարգացմանը՝ անուղղակի ձևով:
Միկրոալիքային վառարանները, հակառակ հաստատված առասպելի, չեն առաջացնում քաղցկեղի զարգացում, վստահեցրել է ուռուցքաբան Սնեժաննա Գենինգը։ Բժիշկը Lenta.ru-ի հետ զրույցում խոսել է այս կենցաղային սարքի օգտագործման և քաղցկեղի առաջացման միջև կապի բացակայության մասին։
Ուռուցքաբան Անդրեյ Վորոբյովն ասել է, որ սովորական կաղամբը կարող է դադարեցնել կամ դանդաղեցնել բջիջների ծերացումը՝ շնորհիվ իր մեջ պարունակվող C, E վիտամինների և բետա-կարոտինի, որոնք բնական հակաօքսիդանտներ են։
Քաղցկեղով հիվանդների ընդհանուր թիվն ավելանում է բարելավված ախտորոշման և կյանքի տեւողության ավելացման շնորհիվ, մինչդեռ սխալ է ասել, որ քաղցկեղը երիտասարդանում է, ասել է ուռուցքաբան վիրաբույժ Ալեքսանդր Պետրովսկին «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Ճիշտն այն է, որ նեղ մասնագետները պետք է զբաղվեն իրենց մասնագիտական գործունեությամբ: Ճիշտ է, որ լիպոման հեռացնի ուռուցքաբանը: Կոսմետոլոգիական կենտրոններում գոյացությունները հեռացնում են և չեն ուղարկում հյուսվածքաբանական քննության: Դա վտանգավոր է»:
Ուռուցքաբան-մամոլոգ Իրինա Կոչետովան խոսել է կրծքագեղձի քաղցկեղի ախտանիշների մասին:
Ցավոք, ունենում ենք դեպքեր, երբ տարբեր պատճառներով հրաժավում են բուժումներից: Դա խելամիտ չէ, որովհետև գալիս է մի պահ, որ, ցավոք, արդեն ստիպված են դիմում: Գուցե չհավատաք, բայց լինում է, որ ընտանիքի անդամները մի կերպ, զոռով բերում են, որովհետև արդեն անհնար է տվյալ մարդու հետ ապրել՝ ուռուցքը սկսում է քայքայվել: Հոտի առկայության և սանիտարական անտանելի վիճակից ելնելով՝ պարզապես հարկադրում են, ստիպում ու բերում բժշկի:
«Այստեղ արձագանքների շատ երկար շղթա կա։ Նախ, պարարտանյութերի հետ միասին բանջարեղենի մեջ մտնում են նիտրատները: Դրան հատկապես ենթակա են արմատային մշակաբույսերը՝ կարտոֆիլն ու գազարը:
Կրծքագեղձի քաղցկեղից հետո արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է:
Ամբողջ աշխարհում հիվանդացության առումով տղամարդկանց մոտ թոքի քաղցկեղն է առաջին տեղում, իսկ կանանց մոտ՝ կրծքագեղձի: Նույնպիսի ստատիստիկա է նաև Հայաստանի Հանրապետությունում»,- «Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի հիմնախնդիրների լուսաբանման արդիականությունը» սեմինար-քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ԱՆ խորհրդատու, ուռուցքաբանության գծով Էրեբունի ԲԿ փոխտնօրեն Հայկուհի Գյոկչյանը:
«Հայաստանում արդեն տարիներ շարունակ առաջին տեղում կանանց շրջանում զբաղեցնում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Երկու դեպքում էլ տարեկան 1300-ից ավելի դեպք ենք ունենում»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանը՝ հավելելով, որ կանանց շրջանում արգանդի վզիկի քաղցկեղի տարեկան 250 դեպք է գրանցվում: Շատացել են նաև շագանակագեղձի քաղցկեղի դեպքերը. միջինում գրանցվում է 350 դեպք:
«Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի տարեկան մոտավորապես 1300 դեպք է գրանցվում: Համեմատության համար ասեմ, որ դեռ 2000 թվականին այդ թիվը 600-ից մի փոքր ավելին էր: Այսինքն, քանակը կրկնապատկվել է: Ամբողջ աշխարհում կա այս տենդենցը: Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացությունը մոտավորապես նույն պատկերն ունի, ինչ մյուս երկրներում, ավելին, եվրոպական որոշ երկրներում տվյալները շատ ավելի վատն են»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանը: