Բաժիններ՝

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի կարգը, նախատեսված քայլերն ու դրանց հերթականությունը ներկայացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված և Գյումրիում բնակություն հաստատած ընտանիքներին։ Մարզպետի աշխատակազմի պատասխանատուները ներկայացրել են ծրագրից օգտվելու մանրամասները։

«Կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի դուք օր առաջ բնակարանամուտ տոնեք, իսկ Շիրակի մարզպետի աշխատակազմը մշտապես պատրաստ է լիազորությունների շրջանակում լսել, սատար կանգնել և աջակցել Շիրակում բնակություն հաստատած բոլոր ընտանքիներին»,- Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունելով ներկաներին՝ նշեց մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը։

Պատասխանատուները տեղեկացրել են, որ, ըստ կարգի, դիմումներն ընդունվում են առցանց եղանակով հունիսի 15-ից՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար (դիմումի մուտքագրման հարթակի հղումը կհրապարակվի առաջիկայում), հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման համար, օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի տրամադրման համար։ Միջոցառումն իրականացվում է 3 փուլով։

Պատասխանատուներն անդրադարձել են բնակարանային ապահովման ծրագրով նախատեսված առանձին դրույթներին, ծրագրի իրականացման փուլերին, պատասխանել ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին։

Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է 5 մլն դրամ, 4 մլն դրամ և 3 մլն դրամ՝ ըստ կառավարության որոշմամբ հաստատված համայնքների ցանկի։

Շիրակի մարզում այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3664 քաղաքացի է բնակվում՝ 1011 ընտանիք։ Գյումրիում բնակվում է 2549 քաղաքացի՝ 677 ընտանիք։

Ըստ պատասխանատուների՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների հետ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930