«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արմեն Գրիգորյանն է։
• Արևմուտքին պետք է միայն մեկ բան՝ կայունություն տարածաշրջանում, իրենց էներգետիկ խնդիրների լուծում, և այլն: Եթե իրավիճակը փոխվի տարածաշրջանում, արևմտյան ծրագրերին խանգարեն, գուցե ինչ-որ փոփոխություն անեն, բայց նրանց առջև առայժմ նման խնդիր չկա դրված, իսկ Ռուսաստանի համար առայժմ Հայաստանն առաջնահերթություն չէ, թեև ուշի ուշով հետևում են զարգացումներին։
Թվարկվածները վերջին երեք տարիներին Փաշինյանի կողմից դրսևորած տոտալ հանձնողականության բազմաթիվ դեպքերից մի քանիսն են միայն։ Այս դեպքում ծագող առաջին հարցն այն է, թե ինչի՞ դիմաց է նա հեշտորեն հանձնում այն, ինչը մի դեպքում՝ հազարամյակներ շարունակ պատկանել է հայերին, մյուս դեպքում՝ Հայաստանինն է եղել հարյուրամյակներ կամ տասնամյակներ։