
Կանադան բանակցություններ է վարում AUKUS դաշինքին հնարավոր անդամակցության շուրջ

Կանադան բանակցություններ է վարում Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ AUKUS ռազմական դաշինքին հնարավոր անդամակցության շուրջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կանդայի վարչապետ Ջասթին Տրյուդոն:
Նա նշել է, որ Կանադան արդեն դիտորդ է AUKUS-ի աշխատանքային խմբերում: «Մենք արդյունավետ քննարկումներ ենք անցկացրել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի հետ, թե ինչպես կարող ենք ավելի սերտ աշխատել: Անկեղծ ասած, սա լավ նորություն է», – շեշտել է Տրյուդոն:
Վարչապետը հավելել է, որ դրական է գնահատում այն փաստը, որ բացի Կանադայից, դաշինքին միանալու բանակցություններ են սկսել Նոր Զելանդիան, և Ճապոնիան նույնպես ակտիվ է: