ԲՏԱ-ն հանձնաժողովի անդամների հյուրասիրությունը կազմակերպել է «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին  պատկանող պանդոկում

Երևանում կայացած Կապի տարածաշրջանային համագործակցության Ռադիոհաճախականության սպեկտրի և արբանյակային ուղեծրերի կիրառման կարգավորող հանձնաժողովի 25-րդ նիստի շրջանակում հյուրերի համար մարտի 12-ին հյուրասիրություն է կազմակերպվել «Երևան պանդոկում»:

Պետգնումների էլեկտրոնային armeps համակարգում այսօր հանրայնացված ոչ մրցակցային մեկ անձ ընթացակարգով կնքված պայմանագրից տեղեկանում ենք, որ  154 հոգանոց կազմի հյուրասիրության համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին հատկացրել է 2 միլիոն 706.990 դրամ:

Ի դեպ, 2006 թվականից իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցված «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի աստեղային ժամը պետգնումներում սկսվել է թավշյա հեղափոխությունից հետո. հիմնականում մեկ անձ գնման ընթացակարգով այս ընկերության հետ մի քանի տասնյակ պայմանագրեր են կնքել պետական տարբեր գերատեսչություններ, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմը, Ազգային ժողովը, նախարարություններն ու քաղաքապետարանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930