Բաժիններ՝

ԱՄՆ ֆինանսների նախարարն անհանգստացած է ԱՄՆ-ի վրա Չինաստանի տնտեսության «բացասական ազդեցության» առնչությամբ

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը հայտարարել է, որ անհանգստանում է «սաստկացող բացասական ազդեցության» պատճառով, որ Չինաստանի տնտեսությունը գործում է Միացյալ Նահանգների վրա: Այս մասին Ելենը հայտնել է Պեկինում կայացած մամուլի ասուլիսում։

«Միևնույն ժամանակ ես անհանգստություն եմ հայտնում Չինաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներին, քանի որ գոյություն ունեն նշաններ, որ չինական տնտեսությունն աճող բացասական կողմնակի ազդեցություն է թողնում Միացյալ Նահանգների և աշխարհի վրա», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ելենի խոսքով՝ ամերիկյան կողմը հատկապես մտահոգված է Չինաստանում սաստկացող «մակրոտնտեսական անհավասարակշռությունից»։ Նախարարը մատնանշել է «տնային տնտեսությունների թույլ սպառումը» Չինաստանում և «Չինաստանի կառավարության կողմից լայնածավալ օժանդակությունը», որը տրամադրվում է «արդյունաբերության առանձին ճյուղերի»։

Ինչպես ընդգծել է ԱՄՆ ֆինասների նախարարության ղեկավարը, դա «զգալի ռիսկեր է ստեղծում աշխատողների և բիզնեսի համար» ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ այլ երկրներում:

Ելենն ավարտում իր քառօրյա այցը Չինաստան, որտեղ հանդիպումներ է անցկացրել այդ երկրի պաշտոնյաների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930