
Սլովակիայի ընտրված նախագահը լքել է խորհրդարանի խոսնակի պաշտոնը

Սլովակիայի ընտրված նախագահ Պետեր Պելեգրինին հայտարարել է, որ լքել է հանրապետության Ազգային խորհրդի (Խորհրդարանի) խոսնակի պաշտոնը և հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ռադիոկայանը:
«Նախագահի ընտրությամբ, ըստ սահմանադրության, ավարտվում է իմ պատգամավորի մանդատը, և ես, ինչպես պահանջում է հիմնարար օրենքը, լքել եմ խորհրդարանի խոսնակի պաշտոնը», – Պելեգրինիի խոսքերը մեջբերում է ռադիոն։
Նա նշել է, որ հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի ղեկավարի պարտականությունների ժամանակավոր կատարումը վստահվել է փոխխոսնակ, սոցիալ-դեմոկրատ Պետեր Ժիգային։ Դեռ հայտնի չէ, թե երբ կկայանա խորհրդարանի նոր նախագահ ընտրելու նիստը։
Ապրիլի 6-ին Սլովակիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Պելեգրինին ստացել է ընտրողների ավելի քան 53 տոկոսի ձայները։