Փաշինյանը մեր ազգի թյուրիմացությունն էր. մի խոսեք էդ ողորմելու մասին, երկիրը կործանեց. Քաղաքացիներ

«Վախենում եմ մտածել այն Հայաստանի մասին, որը Նիկոլ Փաշինյանը կթողնի իրենից հետո»,- ասաց 168.am-ի հարցմանը մասնակցած քաղաքացին՝ հավելելով՝ հավատում է, որ փոփոխություններ կլինեն:

Մեկ այլ տղամարդ էլ ասաց՝ եթե Փաշինյանն իր բոլոր մտադրություններն իրականացնի, կունենանք թուրքական Հայաստան:

«Հայաստանը ծովի նման ցամաքում է»,- սա էլ մյուսի կարծիքն էր:

Հարցվածներից մեկն էլ համոզված է՝ Նիկոլ Փաշինյանի երազանքները չեն իրականանալու:

Կարդացեք նաև

«Հավը երազում կորեկ է տեսնում: Մի բան, որ սկիզբ ունի, ավարտ էլ ունի: Գալու է այդ ավարտը»,- ասաց նա:

Հաջորդ հարցվածն ընդհանրապես մտածում է՝ Փաշինյանի մասին առհասարակ պետք չէ խոսել:

«Բայց Փաշինյանի մասին ինչի՞ համար եք խոսում: Դա ի՞նչ է, ո՞վ է այդ ողորմելին: Երկիրը կործանեց՞»,- ասաց նա:

Հարցմանը մասնակից կնոջ խոսքով էլ՝ Փաշինյանը մեր ազգի թյուրիմացությունն էր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սյուզի Բադոյան

 

 

Տեսանյութեր

Լրահոս