Նիկոլը գիժ չէ, Նիկոլը եկել է ամեն գնով ծրագիր կատարելու, հերթը հասել է Հայաստանին. Քաղաքացիներ
«Եթե Փաշինյանը նման ձևով շարունակի իրականացնել իր ծրագրերը, Հայաստան չենք ունենա: Ես դրական բան չեմ տեսնում: Գնալով տարածքը փոքրանում է, մարդիկ՝ հուսահատվում, բանակը՝ խեղճանում»,- ասաց 168.am-ի հարցման մասնակից քաղաքացին:
Մյուս հարցվածի կարծիքով էլ՝ Փաշինյանի գործունեությունը միտված է Հայաստանը կործանելուն, հայ ազգը երկրի երեսից վերացնելուն:
«Այսինքն՝ մի հայ թողնել թանգարանի՞ համար… Նիկոլը գիժ չէ, Նիկոլը եկել է ամեն գնով ծրագիր կատարելու, հերթը հասել է Հայաստանին»,- նկատեց մի կին:
Մյուս տղամարդու կարծիքով էլ՝ հերթական հարվածն է նախապատրաստվում մեր սրտին ու հայ ժողովրդի թիկունքին:
«Իրենք նստեն, իրենք փող ունենան, նստեն վայելեն, ժողովուրդն էլ… Ոնց կանցնի, էլի»,- ասաց մի երիտասարդ կին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սյուզի Բադոյան