Հենց քո նմանների պատճառով է նիկոլը եկել և մինչև օրս մնում իշխանության. Հենրիխ Դանիելյանը՝ Արամ Գաբրիելյանովին

Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինքնահռչակ մեդիամենեջեր և վարձու գրչակ Արամ Գաբրելյանովն իր ՏԳ ալիքում հրապարակել է կեղծ բնույթի գրառում, որտեղ խոսում է Բաքվում պատանդառված Արայիկ Հարությունյանի տված և առայժմ չհրապարակված «հարցազրույցի» մասին, որտեղ խոսվում է նաև Սերժ Սարգսյանի մասին։

Հենց քո նմանների պատճառով է նիկոլը եկել և մինչև օրս մնում իշխանության։

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարստությունը Հայաստանն ու Արցախն են, որի համար միլիարդավոր դոլլարների զենք էր բերել ու 30 տարի պահում էր իր հայրենիքը։

Սերժ Սարգսյանի հարստությունը հայ զինվորն ու դիվանագետներն էին, Սերժ Սարգսյանի հարստությունը երիտասարդն էր, որ 1992 թվականին ջախջախեց Ադրբեջանին, Սերժ Սարգսյանի հարստությունը Ռոբերտ Աբաջյանն ու Ադամ Սահակյանն էին, որ ջախջախեցին ադրբեջանցիներին ապրիլյան քառօրյա պատերազմին, Սերժ Սարգսյանի հարստությունը Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն էր, գծված կարմիր գծով, Սերժ Սարգսյանի հարստությունը կզած ալիևյան կլանն էր, որ նեղսրտած 2016 թվականի հոկտեմբերին ասում էր, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, Սերժ Սարգսյանի հարստությունն էր, որ Հայը պարզ ճակատով հանգիստ զբոսնում էր, ստեղծում էր , արարում էր՝ Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում ( քո նմանները ևս)։

Քո ու քո նման լատենտ նիկոլականների ստի և խաբեության արդյունքում է հանձնվել Արցախը։

Այս ամբողջը կեղծիք է, դու ոչ թե մեդիա մենեջեր ես , այլ վարձու ստատուս գրող և կեղծիք տարածող:

Հ.Գ Քո նմանների համար է հարստությունը միայն գումարի չափով չափվում, այն էլ կապ չունի դրամ է, դոլլար թե ռուբլի»։

Տեսանյութեր

Լրահոս