Բաժիններ՝

Մարմնական ծանր վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Ձորաղբյուրում

ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Ապարանի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 29-ի ժամը 20-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում հայտնաբերել և Արագածոտնի մարզային վարչություն են տեղափոխել 29-ամյա Արտակ Հ.-ին: Նա 2023 թ. սեպտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930